23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Իշխանությունը սրանով ռումբ է դրել մեր պետականության տակ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հատուկ քննչական ծառայությունը կրկին կիրառեց ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, եւ որի հետ կապված իրավաբաններն աղմուկ բարձրացրին, որ սա խախտում է, քանի որ այդ հոդվածն օրենսգրքում ներդրվել է 2009 թվականին, իսկ մարդու արարքի կատարման պահին չգործող հոդվածով մեղադրանք առաջադրել չի կարելի՝ դա միջազգային կոնվենցիաների խախտում է։

Երեկ Ռ․ Քոչարյանը հարցաքննությունից հետո հյուրընկալվել էր «Երկիր մեդիայի» եթերում եւ ասում էր, որ իշխանությունն իրեն «մեղադրյալ է նշանակել» եւ այս մեղադրանքով «ռումբ է դրել մեր պետականության տակ»։ Մենք տեղեկացանք, որ հարցաքննության գալուց առաջ նա իր թիմակիցներին ասել է, որ «գնում է նստելու»։ Երեկ եթերում էլ կրկնեց, որ կնստի, կպայքարի մինչեւ վերջ եւ կապացուցի իր անմեղությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ