22 Սեպտեմբերի, Saturday, 2018

Ես արտակարգ դրություն մտցրել եմ այն ժամանակ, երբ առաջին մարդը զոհվեց. Ռ. Քոչարյան

Без названия

Իմ իրավունքն է եղել արտակարգ դրություն մտցնել, ու երբ սպառնալիք կա սահմանադրական կարգին, առաջին հերթին բանակը պետք է վերահսկողության տակ վերցնի կառավարական շենքերը, ռազմավաայան օբյեկտները։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով բանակի մասնակցությանը «Մարտի 1»-ի իրադարձություններին։

«Տվյալ դեպքում ես չգիտեմ մանրամասնությունները, թե ինչ են արել, ուր են գնացել, որովհետեւ այս օպերատիվ հարցերն իմ գործը չեն։ Բանակն առաջին հերթին այդ նպատակների համար է օգտագործվում նման դեպքերում։ Ես տեղեկություն չունեմ, որ բանակն օգտագործվել է ցուցարարների դեմ: 

Մենք վիրավոր զինծառայող չունենք։ Մենք ունենք երկու զոհ ներքին զորքերից եւ 8 քաղաքացիական մարդ ոստիկանության եւ ցուցարարների բախման արդյունքում, բայց ոչ մի վիրավոր զինծառայող չունենք։ Եվ նախարարը, եւ անվտանգության մեր պետը հաջորդ օրը զեկուցում էին, որ բանակը չի բախվել ցուցարարների հետ։ Ամեն ինչ ցույց է տվել, որ բանակը չի օգտագործվել»,-հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ իր համար զարմանալի էր, թե ինչու պետք է 10 զոհ լիներ։

«Շատ անսպասելի էր ինձ համար, ես ասում էի՝ ինչու պետք է այսպես լիներ»,-ասաց նա։

Քոչարյանը հիշեցրեց, որ «Մարտի 1»-ի հարցով խորհրդարանական հանձնաժողովը եզրակացրել էր, որ դեռ պետք է ավելի շուտ արտակարգ դրություն մտցվեր։

«Ես արտակարգ դրություն մտցրել եմ այն ժամանակ, երբ առաջին մարդը զոհվեց։ Դա եղել է ներքին զորքերի կապիտան։ Երբ ճեղքվեց ոստիկանական զորքերի շարքերը, երբ քաղաքացիականները  խառնվեցին զորքի հետ, ու Պռոշյանով սկսվեց թալան, այդ ժամանակ միայն ես ստորագրեցի հրամանը։ Միգուցե ուշ էր։ Բայց եթե ավելի շուտ ստորագրեի, կմեղադրեին, որ հիմքեր չկան արտակարգ դրություն մտցնելու»,-հայտարարեց երկրորդ նախագահը՝ հավելելով, որ իշխանության մեջ չի եղել մեկը, որ դեմ լիներ արտակարգ դրություն մտցնելուն.  «Չի եղել րեւէ մեկը, որ զանգեր ասեր՝ չարժե նման բան անել։ Բոլորի համար պարզ էր, որ իրավիճակը այլ կերպ հնարավոր չէր զսպել։ Եթե դա չլիներ, կարող է զոհերի քանակը կրկնակի, եռակի ավել լիներ»։

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ