20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դոնալդ Թրամփը չունի սեփական երկրի աջակցությունը. իրանագետ

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի  խոսքով՝ Իրան-ԱՄՆ հարաբերություններում լարվածությունը սկսվել է դեռևս այս տարվա մայիսի 8-ից, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարաեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս միջուկային համաձայնագրից:

«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրանագետն ընդգծեց, որ ԱՄՆ-ն  սպասում էր, որ  Իրանը նույնպես կանի նույն քայլը և դուրս կգա միջուկային համաձայնագրից, բայց նրան հույսերը չարդարացան: 

«Դոնալդ Թրամփը հայտնվեց մի իրավիճակում, որը այնքան էլ ցանկալի չէր իր և ԱՄՆ-ի կառավարության համար»,-նշեց Տոնոյանը:

Նրա խոսքով՝  Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջին սրացումները պայմանավորված էին նրանով, որ  ԱՄՆ-ն  հայտարարեց, թե Իրանական նավթի ոչ մի կաթիլ չպետք է արտահանվի: 

«Ըստ էության  Իրանի դիրքերի  ամրապնդումը՝ Սիրիայում, Իրաքում և Եմենում  չի բխում ԱՄՆ-ի շահերից, և վերջիններս  փորձում են ամեն կերպ նվազեցել իրանական ներկայությունը և ուժը այս տարածաշրջանում»,-շեշտեց իրանագետը և հավելեց, որ Իրանը չի պատրաստվում որևէ կերպ զիջել իր դիրքերը:

Անդրադառնալով հարցին՝  արդյո՞ք ռազմական հռետորաբանությունը կվերածվի իրական գործողությունների, փորձագետն ասաց, որ չի լինի նման բան և պարզաբանեց. «Քանի որ ԱՄՆ-ն չունի համաշխարհային հանրության աջակցությունը, չունի Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի և այլ պետութույունների աջակցությունը, և թվում է՝ Թրամփը չունի անգամ սեփական երկրի աջակցությունը, այս առումով դժվար է ենթադրել,  որ այս ամենը կհասնի որոշ ռազմական գործողությունների»,-ասաց նա:

 Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ