23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամը կհանդիպե՞ն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը դիտարկվում է, բայց որոշումը դեռ չի կայացվել. այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

«Դիտարկվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման անցկացման հնարավորությունը Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեայի շրջանակներում: Երկու կողմերն էլ ցանկանում են, որ հանդիպումը կայանա։ Հասկանալի պատճառներով նախագահի և վարչապետի գրաֆիկը շատ հագեցած է, և մենք այժմ փորձում ենք գտնել համապատասխան «պատուհան»։ Ներկայում հանդիպման մասին որոշումը դեռ չի կայացվել»,-նշել է Միլսը:

Դեսպան Ռիչարդ Միլսը միաժամանակ նշել է, որ ինչպես դեսպանատունը, այնպես էլ ԱՄՆ կառավարությունը գոհ են երկկողմ փոխհամագործակցության բարձր մակարդակից։ 

Նա թվարկել է բարձր մակարդակով անցկացված 6 շաբաթների ընթացքում հանդիպումների մի քանի օրինակներ՝ հունիսին աշխատանքային այցով Վաշինգթոն էր այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Հուլիսին Միացյալ Նահանգներ է այցելել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Միացյալ Նահանգներում է ՀՀ արդարադատության նախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ