21 Օգոստոսի, Երեքշաբթի, 2018

Ընտրողներն էլ են խանգարում, եկեք նրանց էլ հանենք, այ քեզ բան. Ռուստամյանը՝ Էդմոն Մարուքյանին

armen-rustamyan-2

«Մենք որևէ առաջարկ չենք բերել, որը կարող էր ոտքի վրա ծնվել, մենք բերել ենք առաջարկ, որը աշխարհով մեկ փորձարկված է»,- այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ ընթացքող քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ներկայացնելով իրենց առաջարկը՝ բաց համամասնական ընտրակարգով անցկացնել արտահերթ ընտրությունները։

Անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, թե դա ավելի է հետաձգելու արտահերթ ընտրությունների անցկացումը՝ Ա. Ռուստամյանը չհամաձայնեց. «Մենք էլ ենք կողմ հնարավորինս սեղմ ժամկետներում արտահերթ ընտրություններ անցկացնելուն։ Ու՛ բացը, և՛ փակը դասական համամասնական ընտրակարգեր են, պարզապես մի ընտրակարգն ավելի դյուրին է անցկացնելը, մյուսը՝ մի քիչ բարդ։ Պետք է լինեն տարբեր քվեաթերթիկներ, միայն մեր ասածի դեպքում հետևը թվեր է, որի վրա կարող են նշել»։

Է. Մարուքյանի դիտարկմանը, թե դրա համար գրիչ պետք կլինի՝ Ա. Ռուստամյանն այսպես արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում՝ գրիչ է պետք, ինչի՞ հանենք, ընտրողներն էլ են խանգարում, եկեք նրանց էլ հանենք, այ քեզ բան։ Տարբերությունը լինելու է այն, որ հաշվարկի փուլում երկու բան են հաշվելու, ոչ միայն կուսակցությունների քվեները, այլև՝ կուսակցության ներսում։ Եթե երկարելու է, հաշվարկի փուլն է երկարելու, այդ օրվա հարցերն են ոչ դյուրին լինելու, բայց դա բացարձակապես կապված չէ նրա հետ, թե ընտրություններն այսօ՞ր կլինեն, թե՞ վաղը»։

Է. Մարուքյանը Ա. Ռուստամյանին հորդորեց նաև տալ հաշվարկի արագ մեխանիզմները։ ՀՅԴ ղեկավարն էլ ասաց, որ կա 31 երկիր, որոնք այդ ընտրակարգով գնացել են ընտրության, ու իրենք երկիրը փակուղի տանող առաջարկ չեն հնչեցնում։ Նա ասաց, որ, երբ սկզբունքորեն կընդունվի իրենց առաջարկը, իրենք կներկայացնեն նաև արագ հաշվարկի մեխանիզմները։

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ