20 Հոկտեմբերի, Saturday, 2018

Օրինախախտումները սիրո եւ համերաշխության մթնոլորտի թշնամին են. բացառվելու է «մերոնց եւ ձերոնց» բաժանելու գործընթացը

default

Ոստիկանության խնդիրն է սիրո եւ համերաշխության մթնոլորտը պահպանելը, բայց դա չի նշանակում, որ ոստիկանությունն որեւէ օրինախախտման նկատմամբ պետք է լինի փափուկ, որովհետեւ օրինախախտումները սիրո եւ համերաշխության մթնոլորտի թիվ մեկ թշնամին են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի բացմանը իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որեւէ մեկի արտոնյալության կարգավիճակից է խաթարվում սիրո եւ համեշախության մթոնոլորտը: Այս առումով, ցավոք, ազդակներ եմ ստանում, որ շատ դեպքերում այո՛, մարդիկ նկատում են, որ օրինակ՝ ճանապարհային ոստիկանության գործելակերպն էականորեն փոխվել է, բայց նաեւ որոշ դեպքերում, ցավոք, ահազանգ եմ ստանում, որ երբեմն ճանապարհային ոստիկանությունն այնքան փափուկ է օրինախախտների նկատմամբ, որ դա քաղաքացիների շրջանում դժգոհություն է առաջացնում: Ցավոք, Հայաստանում Խորհրդային միության փլուզումից եւ անկախության հաստատումից հետո ժողովրդավարություն եւ ամենաթողություն բառերը շատ դեպքերում հանրային գիտակցության մեջ հավասարվել են իրար: Բայց ես ուզում եմ ասել, որ ամենաուժեղ իրավակարգերը եւ օրենքի նկատմամբ ամենախիստ պահանջները դրվում են ժողովրդավարական հասարակությունների մեջ:»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կրկին անդրադառնալով ադապտացիայի շրջանին՝ վարչապետը նկատել է, որ անխուսափելիորեն լինելու են մարդիկ, որոնք անցնելու են այն, այսինքն՝ հարմարվելու են նոր պայմաններին, ոգեւորված են լինելու այն հնարավորություններից, որ այսօր բացվել են: «Իհարկե, բազմաթիվ հնարավորություններ էլ փակվել են եւ պետք է փակվեն: Բայց այս շրջանում յուրաքանչյուրը պետք է ունենա այս շրջանը բարեհաջող անցնելու հնարավորություն: Չի կարող լինել այնպիսի քայլեր, որոնք խորթ են Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների գաղափարախոսությանը կամ այնպես, որ տեղի ունեցած փոփոխություններն աշխատեն քաղաքացիների մի խմբի օգտին եւ մի խմբի դեմ: Մեր գործողությունների հիմքում այսպիսի գաղափարախոսություն չկա, չի եղել եւ եթե լիներ՝ կարծում եմ այս փոփոխությունները տեղի չէին ունենա: Հայաստանում ձեւավորված էներգիայի մի մասը, իր չափաբաժինը պետք է ստանա նաեւ ՀՀ ոստիկանությունը: Այս ողջ գործընթացի ընթացքում անընդհատ, հենց առաջին օրից փորձել ենք այսպես ասած պայմանական բարիկադները քանդել եւ կարծում եմ, որ այսօրվա մեր զրույցն ապացույցն է նրա, որ այդ բարիկադները քանդված են»,- ասել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով քննարկել նաեւ ողջ պետական համակարգի, այդ թվում՝ ոստիկանության արդյունավետության բարձրացման հարցերը:

«Հնարավոր են եւ մեծ հավանականությամբ տեղի են ունենալու որոշակի կառուցվածքային փոփոխություններ, որոնց նպատակը լինելու է հենց իմ ասած խնդիրների լուծման առավել արդյունավետ լինելը: Այդ ողջ ընթացքում բացառվելու է «մերոնց եւ ձերոնց» բաժանելու գործընթացը: Տեղի ունեցած փոփոխությունների առանցքային նպատակը եղել է եւ կա Հայաստանում բաժանարար գծերը վերացնելը: Հայաստանում քաղաքական մակարդակում բաժանարար գծերը վերացված են եւ իսկապես լիարժեք պետք է համախմբումը կարողանանք ապահովել»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ