21 Օգոստոսի, Երեքշաբթի, 2018

Մտածում են՝ որտեղ եք գցում ժողովրդին. Թեժ քննարկում Ազգային ժողովում

Без названия (1)

Ինչո՞ւ ենք մտածում, որ եվրոպական երկրների ընտրողներն ավելի գրաճանաչ են, խելացի են, իսկ ՀՀ–ում ընտրողները գրաճանաչ չեն տոտալ իմաստով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20–ին Այս մասին Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ 4 ուժերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի այսօրվա՝ հուլիսի 20-ի նիստին հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը։ 

«Ինչու՞ ենք բարդացնում այնտեղ, որտեղ գնում ենք պարզեցման»,–նշեց նա։

Հարցին, թե անհատին հնարավորություն չի տրվելու՞ քարոզարշավ անել, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ անհատին հնարավորություն չեն տալու քարոզարշավ անել, բուկլետ բաժանել. «Այսինքն առանձին անձին քարոզչություն անելու հնարավորութուն այս տարբերակը չի տալիս»։

Սպարտակ Սեյրանյանը շարունակեց. «Կուսակցությունների կայացումը միայն մեծամասնական ընտրակարգը հանելը եւ համամասնականը ներդնելն է։ Կուսակցության կայացումը կապված է նրա հետ, որ դրա ղեկավարությունը միշտ չպետք է որոշում կայացնի, իսկ այսպես չենք թողում կուսակցությունների ներսում ժողովրդավարության կայացումը։ Մենք ընտրում ենք ժողովրդավար համակարգ, իսկ կուսակցությունների ներսում տոտալիտար համակարգով կուսակցությունը պետք է ձգտի՞ ժողովրդավարական համակարգի։ Մարդիկ նստելու են 10 հոգու ցուցակ գրեն, ասեն՝ ընտրեք, չեք ընտրում, էս է, մենք սա ենք ուզում, այնինչ մենք ասում ենք, թող մարդիկ ընտրեն, թող իրենք որոշեն: Կուսակցությունը հնարավորություն կունենա որոշել, պայմանական ասած, 5-ին, մարդիկ էլ կընտրեն իրենց 5-ին»։

Դավիթ Հարությունյանը, պաշտպանելով ՀՅԴ առաջարկը, նշեց, որ երկար պատմությամբ կուսակցությունները հասկանում են վերոհիշյալի անհրաժեշտությունը, իսկ կուսակցությունները, որոնք նոր են քաղաքական համակարգում, դեռ չեն զգացել վնասները։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ նկատեց. «Նորերի տառապանքը փորձ ունի։ Մտածում են՝ որտեղ եք գցում ժողովրդին»

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ