19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դուք բաշխել եք, հիմա էս կառավարությունը պետք է գնա՝ հավաքի՞. Լեզվակռիվ ԸՕ բարեփոխումների քննարկման ժամանակ

«Քննարկումների ժամանակ կառավարության ներկայացուցիչներին ասվել է՝ «ախպեր ջան, դուք չե՞ք իշխանությունը, դե, գնացեք, որտեղից ուզում եք, կամերաները բերեք, դրեք,  կազմակերպեք», պարզ է, չէ՞, որ բեռը կրում է օրվա իշխանությունը»,- այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հետաքրքրվեց՝ տեսախցիկները պահեստից բերե՞լն է բեռ. «Որևէ մեկը չի փորձում անգամ կառչել ձեր ներկայացրած  կառավարության ծրագրից, որտեղ դուք սևը սպիտակի վրա գրել եք՝ ստեղծել միասնական ցանց  կամ համարժեք։ Մենք հասկանում ենք, որ այն ժամանակ էլ, որ ասում էիք, ուղղակի քննադատելու համար էիք ասում, չունեիք կրկնաքվեարկության ոչ մի օրինակ։ Բայց դուք ասում էիք՝ մեզ քննադատելու համար։ Մենակ քննադատելու համար պետք չէ բան ասել։ Մենք ձեզ առաջարկել էինք հաշվարկի սարքեր, բայց տեսնում ենք՝ չեք կարողանում, ասում ենք՝ լավ, գնում ենք առաջ, փորձում ենք լինել կառուցողական։ Ես ասում եմ, որ կամերաները, որոնք կառավարության որոշմամբ՝ բաշխված են ենթակա մարմիններին, հավաքեք ու օգտագործեք ընտրություններին»։

Է. Մարուքյանը հայտարարեց, որ այն ժամանակ իշխանություններն իրավունք չունեին տեսախցիկները բաշխել պետական կառույցներին. «Դուք բաշխել եք, հիմա էս կառավարությունը պետք է գնա՝ հավաքի՞»։

«Ստոպ, ճիշտ չեք ասում։ Որ ասում եք՝ իրավունք չունեք, հիմա ես ասեմ՝ ինչի իրավունքն ունենք։ Այդ գույքը համարվում է ՀՀ սեփականությունը, ու երբ ՀՀ սեփականությունը տրվում է ԱԺ-ին, սեփականությունը չի փոխվում։ Խոսքը վերաբերում է միայն պետական մարմիններին տալուն»,- հայտարարեց Հարությունյանը։

Մարուքյանն էլ նշեց, որ այն դրամաշնորհի նպատակը, որը ԵՄ-ն տրամադրել է Հայաստանին, որ ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրվեն, խախտվել է։

Հարությունյանն էլ առաջարկեց, որ  Մարուքյանը հարց ուղղի ԵՄ-ին, թե արդյո՞ք եղել է որևէ սահմանափակում այդ սարքերն ընտրական գործընթացից հետո տրամադրել ԱԺ-ին, ՊՆ-ին, և այլն. «Առաջարկում եմ ձեզ գրել ԵՄ հանձնաժողովին ու հրապարակել պատասխանը հաջորդ նիստում»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ