19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր եւ բարեկամ Ռուսաստանը իր լծակները չի օգտագործի Ադրբեջանին սաստելու համար. Փաշինյան

«Այո տարածաշրջանում պատերազմի վտանգը միշտ առկա է եղել, մենք պետք է պարաստ լինենք այդպիսի զարգացումների, բայց բոլորս հասկանում ենք,  որ ՌԴ որպես գերտերություն ունի հնարավորություն՝ թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում,  ես չեմ կարող հավատալ , որ Հայաստանի ռազմավարական գործընկեր եւ բարեկամ Ռուսաստանը իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողություններ չվերսկսելու համար, ես չեմ կարող դրան հավատալ, ես նորից եմ ասում՝ Ռուսաստանը կարող է թուլ չտալ պատերազմը, ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը  թույլ կտա եւ չի օգտագործի իր միջոցները Ադրբեջանին սադրանքից զերծ պահելու համար»,-այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին եւ Ռուաստանի ունեցած դերակատարությանը:

Վարչապետն ասաց, որ ռազմաքաղաքական լարվածությունն է մեծ, որը կարող է մի օր կրակոցներով արտահայտվել , մի օր՝ չարտահայտվել, թեեւ կրակոցների վճակագրությունը, ըստ նրա,  ցածր է:

Հարցին, թե ՌԴ փորձում է վերակենդանացնել լավրովյան պլանը, վարչապետն արձագանքեց.« Վերջին մեկնաբանության հետ չեմ համաձայնվի »:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ