20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Տեր-Պետրոսյանը Փաշինյանին նոր բան չի ասել

«Մեթոդական սխալ ենք ցույց տալիս, երբ հարցնում ենք՝ տարածքներ կարգավիճակի համար լուծումը ընդունելի է, թե ոչ: Որեւէ մեկը Ադրբեջանին հարցրե՞լ է, դա ընդունելի է թե ոչ, երբ ասում ենք փոխզիջումային տարբերակ,  նշանակում է ՝ կա երկու կողմ, որը պատրաստ է զիջումների, ինչու ենք մենք ուզում քննարկել մեր պատրաստակամությունը փոխզիջուների գնալու, եթե կա Ադրբեջան, որը հակված չէ, եթե լինի ուղերձ, որ պարաստ է, ոչ թե կառավարության մակարդակով, այլ ազգովի կքննարկենք փոխզիջման  սահմանը»,-այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման ՝ տարածքներ կարգավիճակի դիմաց տարբերակի հնարավորության մասին հարցին եւ իր եւ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի հանդիպմանը

Նա ասաց, որ բացառվում է, որ ԼՂ կարգավորման այնպիսի լուծում լինի, որը ընդունելի չի լինի ժողովրդի համար: «Չի կարող Հայաստանում լինել այնպիսի իշխանություն, որը ցանկանա այդպես լուծել հարցը,  չեմ պատեկրացնում, թե ինչու պետք է այդպես ուզենա: Մենք ցույց ենք տվել, որ հանրապետության հրապարակում մարդկանց ներգրավելով քաղաքականության մեջ, կայացնում ենք համազգային որոշումներ, հիմա մեր կարեւոր խնդիրներից մեկը որոշումների կայացման մեջ հանրային ներգրավվածության ապահովումն է»,-հավելեց նա: 

Խոսելով առաջին նախագահի հետ հանդիպման մասին, Փաշինյանն ասաց.«Առաջին նախագահն ասել է, որ ինձ հետ քննարկելու որոշ հարցեր ունի, ես հրավիրել եմ նրան կառավարական առանձնատուն,  հյուրերի ընդունելության համար նախատեսված վայրը, սուրճ ենք խմել, զրուցել ենք, փորձել է ինձ տալ տեղեկություններ, որոնք մտածել է, որ ինձ կարող են հայտնի չլինել, դա շատ օգտակար զրույց էր, բայց ասեմ, որ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ հայտնի չեն եղել: Առաջին գործս եղել է այն, որ ամբողջական տեղեկատվություն ստանամ Արցախի խնդրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, խնդրել, հրավիրել եմ  նախկին արտգործնախարար Նալբանդյանին ,  երեքով՝ Զոհրաբ Մնացականյանի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկել ենք, չեմ բացառում, որ ապագայում էլ կլինի, որովհետեւ հնարավոր է նոր հարցեր ծագեն»:

Փաշինյանն ասել է , որ առաջին նախագահի հետ հանդիպմանը ներքաղաքական հարցերին անդրադարձ չի եղել, հավելել է, որ պատրաստ է հանդիպումների, եթե  այլ ցանկություններ կլինեն , բայց այս պահին նման անհրաժեշտությոսւն չի տեսնում:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ