24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը զարմացած է, որ ԵՄ-ը չի նկատում փոփոխությունները

Բրյուսելում հստակ արձանագրել եմ,  որ ժողովրդավարությունը մեզ համար ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում է, այլ մեր հավատամքն է եւ քաղաքական վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ դա մեր ժողովրդի քաղաքական արժեքների համախումբն է:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասացվարչապետ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ այն հեռակա բանավեճին, որն առաջացավ իր եւ ԵՄ միջեւ, Բրյուսելում արված հայտնի հայտարարությունից հետո:

«Երկար տարիներ ԵՄ-ը ասել է, որ ԱԼԳ երկրների հետ հարաբերվում է «ավելին ավելիի դիմաց» բանաձեւով, ավելին վերաբերվել է այն հռչակված արժեքներին, որոնք բոլորիս հայտնի  են՝ ժողովրդավարություն, պայքար կոռուպցիայի դեմ, անկախ դատական համակարգ: Եվ մինչեւ իմ բրյուսելյան այցը ԵՄ-ից եղել է հայտարարություն, որ պատրաստվում է ՀՀ -ին աջակցել ինչ -որ ձեւերով, ես տարակուսանք եմ հայտնել, որ ԵՄ-ի առաջարկած բանաձեւը չի աշխատում հենց ԵՄ քաղաքականության համար, ինձ համար տարակուսելի է, որ ԵՄ որոշ գործընկերներ ինձ հետ հանդիպումներում ասում են, որ ինչպես նախկինում, այսօր էլ ակնկալում են փոփոխություններ, զարմանալի է, որ չեն նկատում փոփոխություննեը: Ես օրկնակներ եմ բերել, կառավարությունը առանց լումա ծախսելու կոռուպցիայի դեմ պայքարում արել է ավելին, քան ԵՄ  ու նախկին իշխանության համագործակցությամբ եղել է միլիոնավոր դոլարներ ծախսելով, անկախ դատական համակարգում նույնիսկ մի օրում է եղել…»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ ընդամենը ասել է, որ հանուն ֆինանսական աջակցության ոչ մի բան չենք արել եւ չենք անելու.«Ինչ անում ենք, անում ենք մեր ժողովրդի՝ մեզ տրված մանդատն իրացնելու համար, մենք մեր ուղերձները հստակ հղել ենք , ասել ենք սա է մեր դիրքորոշումը, իրենք պետք է դիրքավորվեն դրանց շրջանակում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ