25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվացրել են ռազմական գործողությունների հնարավորության վտանգը

Հեղափոխությունը մի գործընթացի սկիզբ է, որը պետք է ժամանակի ընթացքում զարգանա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե Եվրոպան պետք է ավելի շատ աջակցի Հայաստանին հեղափոխությունից հետո: 

«Որքանով երկրի իմիջը կարող է նպաստել, որ քաղաքականությունն ավելի մեծ ըմբռնում ստանա աշխարհի տարբեր կենտրոնների կողմից: Սա լուրջ ու բարդ հարց է: Հեղափոխությունը մի գործընթացի սկիզբ է, որը պետք է ժամանակի ընթացքում զարգանա: Հայաստանի նկատմամբ աջակցությունը կմեծանա, եթե տեսնեն, որ գնում ես իսկապես ժողովրդավարության ճանապարհով»,- ասաց նա: 

Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, Սաֆրաստյանն ասաց, որ եթե Ադրբեջանը համաձայնի բանակցել Արցախի հետ, ապա ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն խոչընդոտի:

Ըստ նրա՝ նրանք չեն կարող ստիպել Ադրբեջանին փոխել դիրքորոշումը: «Եթե մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը դեմ է արտահայտվում Ղարաբաղի մասնակցությանը, ապա կարծում եմ, որ բանակցություններից դուրս գալը ճիշտ է, պրագմատիկ պետք է լինել ու շարունակել բանակցել»,- ասաց նա: 

Ինչ վերաբերում է Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի ակտիվությանը, ապա արևելագետը նշեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվացրել են ռազմական գործողությունների հնարավորության վտանգը, անցկացնում են զորավարժություններ, զինված ստորաբաժանումներ են տեղաշարժվում, թուրքական բարձրաստիճան զինվորականներ են այցելում, խորհրդատվություններ են անցկացվում: 

«Փաստ է, որ ներկայումս Նախիջևանում տեղի է ունենում մի այնպիսի ակտիվություն, այդ թվում՝ ռազմական, որը մինչ այդ չկար: Ադրբեջանն ու Թուրքիան ի՞նչ նպատակ ունեն ակտիվացնելով դա: Կարծում եմ, որ Ադրբեջանի համար հնարավորություն է ստեղծվում լրացուցիչ լծակ ստանալու Հայաստանի վրա բանակցություններում ճնշում գործադրելու համար: Սա է Ադրբեջանի նպատակը: Իսկ Թուրքիայի նպատակը հետևյալն է. երբ ծանոթանում ես թուրքական մամուլին, նրանք գրում են, որ իրենց համար Նախիջևանը Հարավային Կովկասում ռազմական ներկայացվածություն ապահովելու համար է, մյուս կողմից դա հնարավորություն է Թուրքիայի համար մոտեցնել սահմանները թուրքալեզու ժողովրդի հետ»,-  մանրամասնեց Սաֆրաստյանը:

Նա ասաց, որ Թուրքիան գտնվում է դեպի նոր Թուրքիա ճանապարհին: «Աշխատանքներ են տարվում նոր Թուրքիա ստեղծելու: Էրդողանն էլ ժամանակ առ ժամանակ հայտարարություններում ասում է, թե նոր Թուրքիա են կառուցում: Մեծ միջոցներ են օգտագործում կառուցման համար, մեծ աշխատանք են տանում»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ