23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հներին փոխարինում են ավելի թանկարժեք և շքեղ մեքենաներ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանը նախորդ տարի վաճառել է իր մեքենան՝ փոխարենը գնելով ավելի թանկարժեքը, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2017 թ. տարեկան հայտարարագրից:

Սարգսյանը 750 հազար դրամով վաճառել է «MERCEDES–BENZ 320 E» մակնիշի մեքենան ու 5 միլիոն դրամով գնել «LEXUS GX 470»: Ունեցել է նաև փոխառություններ, որոնք 2017 թ. վերջին կազմել են 2 միլիոն 39 հազար դրամ: Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցները կազմել են 6 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 8 միլիոն 443 հազար դրամ, որից 4 միլիոն դրամը ստացված փոխառություններ են՝ վարկեր, իսկ մնացածն էլ՝ աշխատավարձ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ