29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ցուցակում գլխավորը Մանե Թանդիլյանն է. Հրապարակ

IMG_5080 copy

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լուսավոր Հայաստանում» քննարկում են՝ եթե համաձայնության չեկան Երեւանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքով մասնակցելու վերաբերյալ, ապա իրենք կմասնակցեն մենակ։ Արդեն իսկ որոշվել է, որ ցուցակը կգլխավորի սոցապնախարար Մանե Թանդիլյանը, ով միակ կին պատգամավորն էր, որը ռեյտինգայինով Երեւանի Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում հավաքել էր 4 հազար 500-ից ավելի ձայն։

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դրական պատասխան տվեց հարցին՝ եթե «Ելք»-ով չմասնակցեն, միայնակ մասնակցելո՞ւ են։ Իսկ թե ինչ ֆորմատով՝ դեռ քննարկումներ են ընթանում։ Ճի՞շտ է, որ Մանե Թանդիլյանի թեկնածությունն է քննարկվում։ «Քանի դեռ չկա վերջնական որոշում մասնակցության մասին, կոռեկտ չեմ համարի որեւէ անուն տալ, առավել եւս՝ քննարկել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ