28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցվել է

timthumb.thumb

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին կայացրել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշում:

Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։

Սույն թվականի հուլիսի 10-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Արմօյլ» ՓԲԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել էր, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում նավթավերամշակման գործարանի շինարարությունը սկսելուց առաջ «Արմօյլ» ՓԲԸ չի իրականացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի հիման վրա գործարանի հետագա կառուցմամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն։ 

Ելնելով վերոգրյալից՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին կայացրել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշում մինչև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննության դրական որոշման ստացումը։

Հիշեցնենք, որ Եղվարդի Նատի թաղամասի բնակիչները պարբերաբար բողոքել են «Արմօյլ» ընկերության նավթավերամշակման գործարանի կառուցման դեմ։ Հուլիսի 10-ին նրանք «Արմօյլ» հեռացիր», «Կանգնեցնել աղետը» վանկարկումներով փակել էին գործարանին հարող ճանապարհն ու պահանջում դադարեցնել գործարանի շինարարությունը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ