23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կոշտ «ռ»-ով մտավորականների ամենամոդայիկ բառը «մի քաղաքականացրու»-ն էր. Ա. Մարտիրոսյան

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ մշակույթի նախարարությունը նույն գործելաոճն է պահելու եւ չի դիմանալու գրողների ուղիղ ֆինանսավորման գայթակղությանը, ինչը տեղով կոռուպցիա է։

«Հայաստանում հազար հոգի կա, որ բարաթ ունի, գրող է՝ գիրք, ՀԳՄ ուդո եւ այլն։ Մի 30 հազարն էլ, որ ե՛ւ ինքն է իրեն գրող պատկերացնում, ե՛ւ իր մոտ շրջապատը։ Ոչ 1000-ին, ոչ էլ առավել եւս 30 հազարին Հայաստանը ռեսուրս չունի պահելու։ Գրողի մրցույթ պետությունը չպետք է անցկացնի։ Ստեղծագործողը չպետք է փորձի դուր գալ չինովնիկին։ Թե չէ սերժահայաստանից չենք տարբերվի»,- մտավախություն է հայտնում Արմեն Մարտիրոսյանը։

Ըստ «Անտարես»-ի տնօրենի՝ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի խնդիրն այն է եղել, որ պետությունը գործ է ունեցել ստեղծագործող անհատի հետ կամ՝ միջնորդավորված եղել հրատարակչի միջոցով, ստեղծագործողը ստիպված հաշվի է նստել ղեկավարության կարծիքի հետ:

«Այսօր ունենք շատ քիչ թվով անհատներ, որոնք իրենց մինչև վերջ արժանապատիվ պահեցին ու չգնացին կռանալու, Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի թրի տակով անցնելու: Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ իշխանությունը հենարան էր փնտրում եւ այդ հենարանն՝ իմ կարծիքով՝ իրականցվում էր չկայացած ստեղծագործողների կողմից, իսկ որպես կանոն չկայացած ստեղծագործողները ոչ թե իրենց գործով էին զբաղվում, այլ սկսում էին բողոքել, սրա նրա գլխին սարքել: Պատճառներից մեկն այն էր, որ պետությունը անընդհատ տարբեր տիպի հարաբերությունների մեջ էր մտնում նրանց հետ»,-ասում է Արմեն Մարտիրոսյանը:

«Իշխանությունը վճարում էր նրանց կտավները նրանց ցուցահանդեսները, նրանց երգերը, եւ նույնը վերաբերում է մեդիաարտադրանքին՝ ասածիս մեջ մտնում են շատ խմբագիրներ եւ լրագրողներ: Մարտի 1-ի կայացումը, գաղջ մթնոլորտի կայացումը՝ առանց մեդիա՞ եղավ, իհարկե՝ ո՛չ: Ռաֆայել Ղազարյանը ժամանակին ասել է՝ մտավորականներ կոշտ «ռ»-ով, այսպես, թե այնպես այդ ազդեցության տակ էին ընկնում նաեւ չկողմնորոշված մարդիկ, որոնք քաղաքացիական կողմնորոշում չունեին: Եվ նրանց կողմից ամենամոդայիկ բառը դարձել էր՝ մի քաղաքականացրու բառակապակցությունը»,-նշում է նա:

Հհարցին, թե վերջինս ինչ նկատի ուներ իր գրառումներից մեկում մեդիաները փրկության օղակ դիտարկելով, Անտարեսի տնօրենն ասաց. «Եթե գրական մեդիան այսպես, թե այնպես ֆինանասավորում են, կամ փոքրիկ աջակցություն են ստանում պետության կողմից, լինի գրանտ՝ մոտ 2 միլիոն դրամի չափով, որը կգնա հոնորարներ վճարելուն»:

Արմեն Մարտիրոսյանը վստահեցնում է՝ պետությունը չպետք է ստեղծագործական ոլորտ մտնի, որպեսզի ստեղծագործողը չկաշկանդվի, չնայի, թե չինովնիկը ինչ է ուզում, ինչպես է մտածում:

«Նրանք կարող են ստանալ 2 միլիոն դրամանոց գրանտներ, որից վճարեն հոնորարներ ստեղծագործություն կամ քննադատական հոդվածներ բերած գրողներին։ Եվ այդ լրատվամիջոցը պիտի լավ իմանա, որ եթե որակական չափանիշը չպահեց, սանդղակը իջեցրեց պլինտուսի մակարդակի, խառնեց ընկեր, քավոր, սանիկ հարաբերություները, ապա հաջորդ տարի էլ չի ստանա ֆինանս»,-ասում է Մարտիրոսյանը։

Արմեն Մարտիրոսյանն առաջարկում է հրատարակիչների խորհուրդ ստեղծել, «լայվ»-ի միջոցով քննարկում իրականացնել, հասարակությունը լիսի այդ ամենը. «Անկախ նրանից՝ կընկալեն գրաքննադատի բարձրարժեք խոսքը, թե չեն ընկալի, բայց գոնե արիշ-վերիշ չեն տա, ինչպես որ արել են մինչ այս»,-եզրափակեց Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ