24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՔԾ պետը հայտնել է Ռոբերտ Քոչարյանին հարցաքնելու օրը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Մարտի 1-ի գործով հարցաքննությունը նախատեսված է անցկացնել հուլիսի 26-ին:

«Ծանուցված է պարոն Քոչարյանին հուլիսի 26-ի համար, նախատեսվում է, որ հուլիսի 26-ին պետք է ներկայանա»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործի շրջանակում հուլիսի սկզբին հարցաքննության է կանչվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հարցաքննությունը տեսանկարահանելու առաջարկի վերաբերյալ էլ Սասուն Խաչատրյանն ասաց՝ կքննարկենք, իսկ ճշտող հարցին, թե դա հնարավո՞ր է, ասաց՝ իհարկե, հնարավոր է:

Անդրադառնալով հարցին, թե այս գործով վկայություն կտա՞ վարչապետը, որն այդ տարիներին շարժման ակտիվ անդամներից էր և, ավելին՝ տևական ժամանակ հետախուզման մեջ էր գտնվում, Սասուն Խաչատրյանը պատասխանեց.«Մեկ անգամ էլ եմ ասել, որ որևէ սահմանափակում, անձերի հետ կապված, չկա:

Որպես վկա կարող է կանչվել ցանկացած մարդ, որը կարող է էական նշանակության տեղեկատվություն տալ քրեական գործով»:

Իսկ, թե Մարտի 1-ի» գործով Գագիկ Ծառուկյանը կանչվե՞լ է բացատրություններ տալու, ՀՔԾ պետը պատասխանեց. «Չեմ կարող այս պահին պատասխանել, նախաքննական գաղտնիք է: Լրացուցիչ տեղեկությունների դեպքում կհայտնեն»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ