24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱԱԾ պետը նոր աղմկոտ բացահայտումներ է խոստանում

Ազգային անվտանգության ծառայության սեղանին ապօրինի հարստացած պաշտոնյաների վերաբերյալ մեծ ծավալի նյութեր կան: Լրագրողների հետ ճեպազրույցում այս տեղեկատվությունը հաստատեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Հարցին, թե արդյոք կրկին ՀՀԿ շրջանակների՞ց են այդ մարդիկ, Վանեցյանը պատասխանեց. «Կարող են լինել և՛ ՀՀԿ, և՛ այլ շրջանակներից»:

Նա հաստատեց, որ աղմկոտ դեպքերի մասին դեռևս կիմանան, բայց չցանկացավ անուններ տալ:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ԱԱԾ-ն չի թերացե՞լ՝ թույլ տալով վերջին շրջանում հարուցված քրեական գործերով հետախուզվող անձանց, մասնավորապես, Միքայել Հարությունյանին և Նարեկ Սարգսյանին երկրից դուրս գալ, Արթուր Վանեցյանը նշեց.

«ԱԱԾ-ն չի թերացել, ցանկացած մարդ, ում մեղադրանք առաջադրված չէ, ով քրեական գործի շրջանակներում կարգավիճակ չունի, ազատ է տեղաշարժվելու»:

ԱԱԾ տնօրենը տեղեկացրեց նաև, որ հետախուզման գործերով զբաղվում է ոչ միայն իրենց կառույցը, այլև ողջ իրավապահ համակարգը: Նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում է նաև Ինտերպոլով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ