25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դուք հիմա ինձ ստիպում եք, որ ես դա անեմ. ԿԳ նախարար

Եթե ես մտահոգություն հայտնեմ, դրանով կմիջամտեմ բուհերի աշխատանքին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե մտահոգություն չունի՞, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն է նշանակվել «Նո՛ր Հայաստան, նո՛ր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը:

«Դուք հիմա ինձ ստիպում եք, որ ես դա անեմ»,-ասաց նա:

Հարցին, թե ընդհանրապես այդ թեմային չե՞ն անդրադառնալու, նախարարն արձագանքեց. «Գնահատական կհնչի, երբ հարցերը լուծվեն»:

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը հուլիսի 21-ին նշանակվել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար:

Նա հայտարարել է, որ կաթողիկոսի հրաժարականի ն ուղղված բողոքի ակցիաները չեն դադարեցնելու եւ դա իր նոր աշխատանքին չի խանգարելու, աշխատանքային ժամերին զբաղվելու է աշխատանքով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ