19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լիլիթ Մակունցը հերքում է

Հանրային հեռուստաընկերության «Կեսգիշերն անց» հաղորդման ժամանակ կոնկրետ հարցին՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևո՞րդ է, թե՞ ոչ, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այդքան էլ հստակ չպատասխանեց, ինչը քննարկումների առիթ դարձավ։

168.am-ը գրավոր հարցում ուղարկեց ՀՀ մշակույթի նախարարին՝ խնդրելով  հստակեցնել՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևո՞րդ է, թե՞ ոչ։ «Այո՛, ես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ, մկրտվել եմ 1999 թվականի օգոստոսի 30-ին, Մալաթիա-Սեբաստիա համայնքի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում»,- ի պատասխան՝ նշել է նախարարը։

Հարցին՝ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության տեսանյութերից մեկում երևում է անձ, որն արտաքնապես նման է Ձեզ, խնդրում ենք պարզաբանել՝ Դուք որևէ կապ ունե՞ք այդ կառույցի հետ, նա այսպես է պատասխանել. «Կրոնական որևէ կազմակերպության կամ աղանդի անդամ չեմ եղել և չեմ, և Ձեր նշած տեսանյութի կամ նմանատիպ որևէ տեսանյութում երևացող անձանց հետ առնչություն չունեմ»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ