25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ելք»-ում կրքերը բուռն են. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. « «Ելք» դաշինքում բուռն քննարկումներ են գնում առաջիկա ԱԺ ընտրությունների հետ կապված։ Դաշինքով գնալուն գրեթե բոլորը կողմ են, բայց վեճ կա համամասնությունների հետ կապված։ Արդեն գրել ենք, որ Փաշինյանի «Քաղպայմանագիրը» հավակնում է մոտ 70 տոկոս ունենալ ցուցակում, որից 20-ը կլինեն քաղակտիվիստները, իսկ «Հանրապետությունը» եւ «Լուսավոր Հայաստանը» միասին կարող են հավակնել 30 տոկոսին։

Ընդ որում, Արամ Սարգսյանի համար սկզբունքային հարց է, որ իր անունը լինի առաջին եռյակում։ Մենք «ՔՊ» անդամ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեցինք՝ առաջին եռյակում ո՞ւմ անուններն են գրվելու, ճի՞շտ է, որ Արամ Սարգսյանը պնդում է, որ լինի։ «Դե, ո՞վ չի ուզենա իրեն տեսնի առաջին եռյակում, ես էլ կուզենամ, բայց ցանկություններով չէ մենակ, այդ ամենը պետք է նպաստի հաջողությանը։ Այսինքն՝ եթե դա տվյալ քաղաքական ուժի շահերից է բխում եւ ոչ թե անձնական ամբիցիաներից, ապա թող լինի»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ