20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այն հիվանդությունները, որոնցով տառապում է Մանվել Գրիգորյանը, Հայաստանում չեն բուժվում

Վերջերս Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ որոշումը:

Այս մասին ասել է  Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը:

Հարցին, թե ինչ հիմնավորմամբ է մերժվել վերաքննիչ բողոքը, Արսեն Մկրտչյանն պատասխանել է՝ անհիմն կալանք, անհիմն մերժում. «Առաջին ատյանի դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանն ու Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը նախկին կոլեգաներ են, և իմ սուբյեկտիվ կարծիքով՝ իրավական առումով նույն մոտեցումն ունեն, նրանց մոտեցումներն առանձնապես իրարից չեն տարբերվում: Իրականում վերաքննիչ բողոքը մերժելն անհիմն էր»,-ասել է նա:

Առաջիկա անելիքների մասին փաստաբանը չհայտնեց, սակայն նշեց, որ որոշակի ռազմավարություն է մշակվում:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, պաշտպանի խոսքով՝  Մանվել Գրիգորյանը ստացիոնար բուժման կարիք ունի. «Այն հիվանդությունները որոնցով տառապում է Մանվել Գրիգորյանը, Հայաստանում չեն բուժվում, խոսքը նույնիսկ բուժման մասին չէ, այլ վիճակը կայուն պահելուն»:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ բացահայտումների դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այնուհետև գործն ուղարկվել էր ՀՔԾ և քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Մեղադրանքը չի ընդունում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ