20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Սանիթեք»-ը ներողություն է խնդրում

Վերջին օրերին տեխնիկական խափանումներ են գրանցվել աղբահանության աշխատանքների կազմակերպման գործընթացում, ինչի պատճառով Երևան քաղաքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվել։ Այս մասին տեղեկացնում են «Սանիթեք» ընկերությունից:

Ընկերությունը հայցում է քաղաքացիների և քաղաքի հյուրերի  ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

Այս պահին զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում հակաճգնաժամային պլանի մշակման, ինչպես նաև աղբահանության աշխատանքները բնականոն հունի բերելու ուղղությամբ։ Ընկերության աշխատակիցները փորձում են հնարավորինս արագ շտկել ստեղծված իրավիճակը։

Նշենք, որ առաջիկայում ընկերությունը կհրավիրի մամուլի ասուլիս ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու և լրագրողների հարցերին պատասխանելու համար։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ