19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Քառօրյա պատերազմի մասնակիցները պահանջում են զինգրքույկներում նշել պատերազմի մասնակից լինելու փաստը

capture.thumb

2016 թ-ի քառօրյա պատերազմի մասնակից մի խումբ զինծառայողներ բողոքի ակցիա են նախաձեռնել՝ պահանջելով իրենց զինգրքույկներում արձանագրել Ապրիլյան պատերազմի մասնակից լինելու փաստը: 

Բողոքի ակցիա նախաձեռնողները Ազատության հրապարակից քայլերթով գնացին ՀՀ կառավարություն, որտեղ էլ պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում հարցին լուծում տալու համար: 

«Տեղեկացնում եմ, որ քառօրյա պատերազմից հետո անարդարություն է տեղի ունեցել, և քառօրյա պատերազմի մասնակից մի շարք զինվորների զինգրքույկներում այդ փաստը չի արձանագրվել: Պահանջում ենք վարչապետի հետ հանդիպում, որտեղ խնդրելու ենք, որպեսզի արդարացի որոշում կայացնեն ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում համապատասխան արձանագրում կատարելու վերաբերյալ: 

Ինչպե՞ս է ստացվել, որ նույն զորամասի ծառայողներից 10%-ի զինգրքույկներում գրված է, որ մասնակցել են Ապրիլյան պատերազմին, 90%-ի զինգրքույկներում գրված չէ»,-ասաց պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը:
Ակցիայի մասնակից մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ բազմիցս դիմել են պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին, որպեսզի նման նշում արվի զինգրքույկներում, ասել են, որ փաստերով կապացուցեն, սակայն խնդիրը մնացել է օդում կախված. «Եղել է, որ դիմել են զինկոմիսարիատ այդպիսի նշման համար, որտեղ գումար են պահանջել զինվորից»,-ասաց մասնակիցներից մեկը:
 
Կառավարության շենքի դիմաց կառավարության ներկայացուցիչը լսեց բողոքի ակցիա իրականացնողներին: Նրանք նշեցին, որ փաստի արձանագրման համար անգամ գումարներ են պահանջել զինվորներից, և այս հարցը ոչ միայն զինգրքույկում նշելն է, այլ նաև պատերազմական փորձառությունը նկատի ունենալը: 

Կառավարության ներկայացուցիչները բողոքի ակցիա իրականացնողներն ասացին, որ կարող են նամակը փոխանցել իրենց, որին կպատասխանեն մինչև ուրբաթ: 

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն առաջարկեց՝ երկու քաղաքացի բարձրանա իր գրասենյակ, ձևակերպեն նամակը, ևս մեկ անգամ մանրամասն ներկայացնեն խնդիրները: 

Համաձայնություն ստանալուց և վարչապետի օգնականի հետ հարցը քննարկելուց հետո Մանուել Մանուկյանն ասաց, որ հարցը հստակ ներկայացրել են. «Քանի որ վարչապետը զբաղված է, կոնկրետ վարչապետի հետ հանդիպման համար ասել ենք, որ երբ ժամանակ կունենա, մենք ցանկանում ենք հանդիպել նրա հետ, մեր ներկայացրածն արձանագրեցին, խոստացան հստակ քննարկել դա տարբեր մասնագետների և վարչապետի հետ»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ