16 Հունվարի, Չորեքշաբթի, 2019

Տարոն Մարգարյանի հրաժարականը խառնեց խաղաքարտերը

Без названия

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Արթուր Ղազարյանի կարծիքով՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը խաղաքարտերը խառնեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ղազարյանը թերահավատություն հայտնեց. «Որքան էլ ՀՀ քաղաքացիները պատրաստ լինեն ընտրություններին, գոնե տեխնիկական առումով հսկայական անելիքներ կան: Երկու խոշոր ընտրություններ հազիվ թե այնպես անցկացնեն, որ բաց տեղեր չլինեն»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ժողովրդի ակնկալիքներին և այն իրավիճակին, ինչ ունենք՝ պարոն Ղազարյանը նկատեց. «Փորձ եղավ ժողովրդի իշխանությունը վայելող թեկնածուի կողմից համաձայնության կառավարություն ձևավորել, որտեղ մաս կկազմեն ԱԺ-ում ներկայացված բոլոր ուժերը: Դրանից հետո ընդունվեց կառավարության ծրագիրը, և անմիջապես դրան հետևեց ԱԱԾ ղեկավարի կողմից հայտարարությունը, թե գոյություն ունի 350 հոգու ցուցակ, որոնց պիտի բացահայտենք որպես կոռումպացված, ապօրինի հարստացած մարդիկ: Սակայն այդ ցուցակն այդպես էլ չբացահայտվեց, փոխարենը դրան հաջորդեցին նախկին իշխանության օրոք պաշտոնյաների, բիզնեսմենների, անհատների ձերբակալությունները»:

Արթուր Ղազարյանի կարծիքով՝ դեռ հանրությունը չի ստացել այն հարցի պատասխանը, թե այն գումարները, որոնք ԱԱԾ բացահայտումների արդյունքում մտնում են պետական բյուջե, ինչ են լինում. «Այս մասով հստակություն չկա՝ աշխատավարձերի, թոշակների բարձրացում, տնտեսության ոլորտների զարգացում կլինի՞»: 

Նա ցավով նշեց, որ հեղափոխության ալիքին զուգահեռ երկրի անվտանգության հարցն է դրված. «Ադրբեջանը շատ ավելի ագրեսիվ է դարձել. ռազմատենչ հայտարարություններ, զորքերի կուտակումներ: Սա նշանակում է՝ ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք սադրիչ գործողություններին հակահարված տալու»:  Ղազարյանը քննադատեց նաև ՊԵԿ քաղաքականությունը՝ նշելով, թե այն լույսը, որին սպասում էինք, դեռ չի երևում: Ըստ նրա՝ նոր կառավարությունը պիտի պատասխանի այն հարցին, թե որ ուղղությամբ է տանում տնտեսությունը՝ լիբերա՞լ, պահպանողակա՞ն, թե՞ այլ ուղղությամբ: 

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ