24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԵՄ-ն սպասում է Փաշինյանի նախարարներին

«Մենք կաշխատենք աջակցության հռչակագիրը վերածել կոնկրետ գործողությունների։ Ես՝ որպես դեսպան, պարտավոր եմ հասկանալ, թե ինչպես կարող ենք գործողությունների վերածել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ 

Նա ասաց, ԵՄ-ն ողջունում է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և պատրաստ է աջակցել բարեփոխումների ընթացքին։ 

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությանը, որ աջակցությունը պետք է լինի համարժեք, որ ժողովրդավարական Հայաստանն ավելի լուրջ աջակցություն է ենթադրում, ԵՄ դեսպանը նշեց. «Մենք շատ բաց ենք լսելու ակնկալիքները, որոնք ունի Հայաստանը։ Նախարարների հետ հանդիպման ժամանակ մենք տալիս ենք պարզ հարց` ինչպես կարող ենք օգնել։ Մենք կցանկանայիք լսել կոնկրետ գաղափարներ, թե ինչպես կարող ենք օգտակար լինել։ Մի շարք նախարարություններից մենք ստացել ենք առաջարկներ, գաղափարներ, բայց մենք կուզեինք համապարփակ պատկեր ունենալ։ Երբ այն կունենանք, կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել»:

Նրա խոսքով, նախարարների մեծ մասը նոր են, նրանց ժամանակպետք։

Դիտարմանը, թե Փաշինյանի խոսքով, ՀՀ հասցեին հաճոյախոսություններ է լսել, բայց չկան կոնկրետ քայլեր,  դեսպանը պատասխանեց, որ ԵՄ պաշտոնյաների կողմից ջերմ ու բարեկամական հարաբերությունները համահունչ են եղել հայաստանցիների ակնկալիքներին։

«ԵՄ-ն բարդ կազմակերպություն է։ Այս շաբաթ մենք հատուկ սեմինար ենք կազմակերպում Հայաստանի պաշտոնյաների համար` օգնելու նրանց հասկանալ, թե ինչպես աշխատեն մեզ հետ, որն է շրջանակը, որում մենք գործում ենք։ Մենք շատ բաց ենք։ Մեր հարաբերությունների շրջանակը նոր համաձայնագիրն է։ Եթե հայկական կողմը կարծում էր, որ այն պետք է ուժեղանա, մեզ անհրաժեշտ են կոնկրետ գաղափարներ, թե ինչը պետք է փոխվի մեր հարաբերություններում։ Մենք լսում ենք, որ չկա փոփոխություն հայկական քաղաքականության մեջ ԵՄ նկատմամբ»,-ասաց դեսպանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ