20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վլադիմիր Գասպարյանը վնասվածքներով Նարիր ԲԿ-ում է

Համացանցում լուրեր էին շրջանառվում, որ  Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, լուրջ վնասվածքներով գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում։ Տեղեկությունների համաձայն՝ վերջինս երեկ, Սևանում սկուտեր վարելիս ընկել է և ողնաշարի ծանր վնասվածք ստացել։ Նրան վիրահատել են:

Henaran.am-ի թղթակիցը կապ հաստատեց Նաիրի ԲԿ-ի հետ ճշտելու՝  արդյո՞ք Վլադիմիր Գասպարյանի՝ լուրջ վնասվածքներով Նաիրի բժշկական կենտրոնում գտնվելու լուրը համապատասխանում է իրականությանը, որին ի պատասխան  ասացին, որ հերթապահ բժիշկը տեղում չէ, իսկ իրենք էլ ոչինչ չեն կարող ասել. «Մենք ոչնչից տեղյակ չենք»,-նշեցին հիվանդանոցից: 

Ավելի ուշ մեզ հաջողվեց ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունուց իմանալ, որ  Վլադիմիր Գասպարյանը իրոք տեղափոխվել է Նաիրի ԲԿ: Մեր հարցին, թե ինչ վնասվածքներ է ստացել նախկին ոստիկանապետը, Անատոլի Գնունին պատասխանեց, որ վերջինս  ողի կոտրվածք է ստացել և վիրահատվել է: Նրա խոսքով՝ նախկին ոստիկանապետի առողջական վիճակն այժմ նորմալ է գնահատվում, կյանքին վտանգ չի սպառնում  եւ նա այսօր դուրս կգրվի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ