24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իսկ ի՞նչ օգուտ կա շարունակել ցույց տալ՝ իբր ոչ մի խնդիր էլ չկա. Սահակ Մաշալյան

Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Սահակ Մաշալյանը մեկնաբանել է օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գրած նամակը, որում երկրի ղեկավարի ուշադրությունն էր հրավիրել հայ համայնքի խնդիրների ու հատկապես պատրիարքի ընտրությունների խափանման խնդրի վրա:

Հայտնի է, որ նամակում Մաշալյանը կոչ էր արել Էրդողանին Թուրքիայի համար քաղաքական ու պատմական այս նոր ժամանակաշրջանում անուշադրության չմատնել Թուրքիայի հասարակության «ամենախոցելի ու օր օրի նվազող» հատվածի՝ կրոնական փոքրամասնությունների խնդիրները։

Ինչպես փոխանցում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը, Մաշալյանը շեշտել է, որ այդ հարցերը նախագահի մոտ բարձրացնելու ճիշտ ժամանակն էր։

Նշենք, որ Էրդողանին նամակ հղելուց հետո Պոլսո Հայոց պատրիարքարանը գրավոր հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ հղված նամակի մասին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը որևէ լուր չի ունեցել։

«Իսկ ի՞նչ օգուտ կա շարունակել ցույց տալ՝ իբր ոչ մի խնդիր էլ չկա»,- ասել է Մաշալյանը։

Հիշեցնենք, որ 2016թ.-ի հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է տարիներ շարունակ կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին, ինչը ենթադրում է նոր պատրիարքի ընտրության մեկնարկ, որի համար անհրաժեշտ էր նախ ընտրել Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահ, որը կղեկավարեր ընտրական գործընթացը:

2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթեց Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը:

Ավելի ուշ Ստամբուլի նահանգապետարանի հրավիրած արտահերթ ժողովում պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների և հայկական հիմնադրամների ղեկավարների ներկայությամբ պաշտոնապես հայտարարվեց, որ ավելի քան 9 տարի կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կենդանության օրոք որևէ նոր ընտրության հայ համայնքին գնալ չի թույլատրվի և որ պետությունը հավատարիմ է մնալու իր՝ 2010 թվականին Նախարարների խորհրդի կողմից Արամ Աթեշյանին պատրիարքի փոխանորդ կարգող որոշմանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ