25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դա ինձ համար կլինի անձնական խայտառակություն

Ժողովրդից գողացված ամեն մի լումայի հետևից նոր կառավարությունը գնալու է, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթություն է: Այն իրավապահ մարմինները, որոնք ոչ էֆեկտիվ կլինեն կոռուպցիայի դեմ պայքարում, վարչապետը երկար չի սպասի և լրջագույն կադրային փոփոխություններ կիրականացնի: 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակման միջոցով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատերերի հարցերին: 

«Այս երկու ամսվա ընթացքում ոչ բոլոր իրավապահ մարմիններն են, որ կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ չափով արդյունավետ են աշխատել ,և ես այս խնդիրն անընդհատ առաջ եմ քաշում: Երբեմն տպավորություն է ստեղծվում, նույնիսկ մամուլում կան այդպիսի մեկնաբանություններ, որ իրավապահ համակարգի որոշ օղակներ սաբոտաժի են ենթարկում կոռուպցիայի դեմ պայքարը»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ  պայքարը շատ ակտիվ շարունակվելու է, և այն տեղի է ունենալու օրենքի տառին համապատասխան և պաշտպանելով մարդու իրավունքները: 

«Ես ՀՀ-ում քաղբանտարկյալ եմ եղել, և ինձ համար կլինի խայտառակություն, եթե մեր իշխանության օրոք և սրանից հետո Հայաստանում նորից լինեն քաղբանտարկյալներ: 

Դա ինձ համար կլինի անձնական խայտառակություն, բայց մյուս կողմից նույնքան անձնական խայտառակություն կլինի, եթե ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարը  չլինի ծայրահեղ էֆեկտիվ: Իրավապահ համակարգի հետ շփումներում ես  սա անընդհատ նշում եմ, որ իրավապահ այն օղակները , որոնք էֆեկտիվ չեն լինի այս հարցում, չեն ապացուցի իրենց էֆեկտիվությունը կոռուպցիայի դեմ պայքարում, և ընդհանրապես օրինականության համար պայքարում, ես շատ երկար չեմ  սպասի և կիրականացնեմ լրջագույն կադրային փոփոխություններ»,-ասաց ՀՀ վարչապետը: 

Նա նշեց, որ մարդիկ կարծում են, թե միտում կա, որ մի երկու ամիս սպասեն, բոլորը կմոռանան, թե այս ինչ հաշիվ է, ինչու են հավաքվել, և իրենք կամաց-կամաց կտեղավորվեն, հին ձևերով կշարունակեն աշխատել. «Ովքեր այդպես մտածում են, նրանց հուսախաբություն է սպասվում»,-ասաց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ