20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Սպայկա» ընկերությունը իրականացված ստուգումներից տեղյակ չէ

«Սպայկա» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էդվարդ Անտինյանը Facebook-ի իր էջում պարզաբանում է տարածել ընկերությունում իրականացված ստուգումների մասին ՊԵԿ հաղորդագրության վերաբերյալ:

«ՊԵԿ այսօրվա հաղորդագրության համաձայն «Սպայկա» ընկերությանը վերագրվող չարաշահումների մասին մենք ևս տեղեկացել ենք մամուլից և մենք ևս չգիտենք՝ ի՞նչ ստուգումների և չարաշահումների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրությունում։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, թե՛ Կառավարության հուլիսի 4-ի նիստում, թե՛ երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ «Սպայկա» ընկերությունում ստուգումներ չեն իրականացվել, ստուգումներ եղել են ընկերության տարածքում գործող երկու այլ ընկերություններում։

Սակայն, այս հայտարարությունից մեկ օր անց ՊԵԿ-ը «Սպայկա» ընկերությունում ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների մասին է հայտարարում։ Առայժմ ձեռնպահ ենք մնում մեկնաբանություններից։ Կարծում ենք, որ ՊԵԿ-ը մեզ լրացուցիչ պարզաբանումներ կանի, որից հետո կհստակեցնենք մեր անելիքները»,-նշված է պարզաբանման մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊԵԿ-ը հայտարարություն էր տարածել, այն մասին, որ «Սպայկա» ընկերություններում շուրջ 2 միլիարդ դրամի չարաշահումներ են հայտնաբերվել:

 

Հավելենք, որ երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Մենք «Սպայկա»-ում ստուգումներ չենք իրականացրել: Թերևս, հնարավոր է, որ իրականացնենք: Մենք «Սպայկայի» գրասենյակում իրականացրել ենք «Գրինպրոդուկտ» և «Վիլլիջ Գրուպ» ընկերություններին առնչվող որոշակի գործողություններ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ