20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ելք» խմբակցությունը թեկնածու չի առաջադրելու և չի մասնակցելու ավագանու արտահերթ նիստին

«Ելք» դաշինքը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին թեկնածու չի առաջադրելու:

Այդ մասին ասված է դաշինքի տարածած մամուլի հաղորդագրության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի գործընկեր,

ԵԼՔ դաշինքը կարևորում է Երևանի ավագանու ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները։ Նկատի ունենալով, որ 2017 թվականին կայացած ավագանու ընտրությունները ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով և բռնություններով, անհրաժեշտ ենք համարում ներկայիս ավագանու արձակումը և առաջիկայում արտահերթ ընտրությունների անցկացումը։ Հետևաբար՝ հուլիսի 16-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում Ելք խմբակցությունը թեկնածու չի առաջադրելու և չի մասնակցելու ավագանու արտահերթ նիստին»:

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո Երևանի ավագանին որոշել էր հուլիսի 16-ին քննարկել քաղաքապետի արտահերթ ընտրության հարցը:

Մինչ այժմ գրանցված միակ թեկնածուն «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է:

Ավելի վաղ ավագանու ՀՀԿ խմբակցությունը հաղորդել էր, որ քաղաքապետի թեկնածու չեն առաջադրելու, իսկ ԲՀԿ խմբակցությունը դեռևս որոշում չի կայացրել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ