19 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2018

Արեւմուտքը հետաքրքրված է Փաշինյանով. Քաղաքագետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը Հայաստանի համար բավականին էական նշանակություն ունեցավ:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը այսօր «Հենարան» մամուլի ակումբում ընդգծեց՝  ինքը վստահ է, որ այս հանդիպումից հետո կարեւորվեց եւ բարձրացավ Հայաստանի դերը Արեւմուտքում։

«Սիրո եւ համերաշխության հեղափոխությունից հետո Հայաստանի ղեկավարությունը, նոր վարչապետը ներկայացավ ՆԱՏՕ-ին, ճանաչողական առումով ունեցավ բազմաթիվ հանդիպումներ։

Իմ կարծիքով` ինքը երկուկարեւորագույն մեսիջ կարողացավ տեղ հասցնել։ Առաջին ուղերձն այն էր, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում արեւմուտքը ունի կարեւորագույն դեր։

« Արեւմուտքի համար կարեւորվեց Հայաստանի դերը՝ որպես ժողովրդավարական երկիր, եւ հարցն այն էր, որ ժողովրդավարական երկրին պետք է աջակցի Արեւմուտքը։ Ի հակադրություն Ադրբեջանի, որը տոտալիտար երկիր է »,֊-ասաց քաղաքագետը։

Ըստ Ենոքյանի՝ Արեւմուտքը հետաքրքրված է Փաշինյանով։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ