20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՊԵԿ-ն իրականացնում է թիրախային ստուգումներ. Դավիթ Անանյան

2018 թ․-ի առաջին կիսամյակում  ՊԵԿ կողմից հավաքագրվել են 649․7 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից՝ 469․8 մլրդ դրամը հարկային մարմինների կողմից, իսկ 152․9 մլրդը՝ մաքսային մարմինների կողմից։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետական եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 88․2 մլրդ դրամ կամ 15․6 %։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Ընդ որում, ավելի հավաքագրված 88․2 մլրդ դրամ գումարից 32․3 մլրդը բաժին է ընկնում մայիս-հունիս ամիսներին։ Եթե հունվար-ապրիլ ամիսներին աճի տեմպը կազմում էր 15․3 տոկոս, ապա մայիս-հունիս ամիսներին այն կազմել է 16․3 տոկոս։

«1-ին կիսամյակով ծրագրավորված է եղել հավաքագրել 619․7 մլրդ դրամ, բայց փաստացի հավաքագրվել է 649․7 մլրդ։ Այսինքն, բյուջեով ծրագրված թվից 30 մլրդ դրամ ավելի գումար է հավաքագրվել»,- հայտնեց Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով՝ հարկային եկամուտների հավաքագրման նշված ցուցանիշն ապահովվել է առանց գերավճարների ավելացման։

Ինչ վերաբերում է հարկային տեսչության-վարչությունների կողմից իրականացվող ստուգումներին, ՊԵԿ նախագահը նշեց, որ 2018 թ․-ի հունվար-հունիս ամիսներին իրականացվել է 477 համալիր հարկային ստուգում և առաջադրվել է լրացուցիչ 6․2 մլրդ դրամ պարտավորություն։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատած համալիր հարկային ստուգումների քանակը նվազել է 21 տոկոսով, ինչը ՊԵԿ նախագահը պայմանավորում է այն հանգամանքով, որ այս տարվա համալիր հարկային ստուգումներն իրականացվել են առավել թիրախային։

«2018 թ․-ի առաջին կիսամյակում հիմնական թեմատիկ ստուգումների քանակը շուրջ 2 անգամ աճել է։ Մասնավորապես, 2017 թ․-ի հունվար-հունիս ամիսներին հարկային տեսչություն-վարչությունների կողմից իրականացվել է շուրջ 2400 ստուգում, որոնցով առաջադրվել է 480 մլն դրամ, իսկ 2018 թ․-ի հունվար-հունիս ամիսներին իրականացվել է շուրջ 4800 թեմատիկ ստուգում, որոնցով առաջադրվել է շուրջ 780 մլն դրամ»,- ասաց նա։

Դավիթ Անանյանը նաև նշում է, որ փոքր ու միջին բիզնեսի և խոշոր բիզնեսի նկատմամբ այնպիսի քաղաքականություն է տարվելու, որպեսզի արդյունավետությունը և ցուցանիշն ապահովվի, բայց միևնույն ժամանակ խոչընդոտներ չստեղծվեն ՓՄՁ-ների համար։

«ՓՄՁ-ների մոտ ավելի շատ կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացնելու, իսկ խոշոր հարկատուների մոտ արդյունավետ հարկային վարչարարությունը։ Մի կողմից արդյունավետությունը և ցուցանիշ պետք է ապահովենք, մյուս կողմից պետք է ՓՄՁ-ին զերծ պահենք ավելորդ հարկային վարչարարությունից»,- հայտարարեց ՊԵԿ նախագահը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ