25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները շարժումն ուզում է կապել հեղափոխության հետ

Դիվանատուն մտած և կաթողիկոսի հրաժարականը պահանջողների խումբը, թեև կապ չունի նոր իշխանությունների հետ, բայց այն, որ խումբը ցանկանում է կապել շարժումը իշխանափոխության հետ, ակնհայտ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Գևորգ սրբազան Սարոյանը: Հոգևորականի պնդմամբ՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջը ոչ թե պետք է լինի փողոցային ցույցերի միջոցով, այլ նախատեսված հատուկ ճանապարհային քարտեզով:

«Օգտագործվում է նույն բառապաշարը, նույն գործիքակազմը: Բայց եթե այդ գործիքակազմով հեղափոխություն է կատարվել երկրի կյանքում, ապա այդ նույն գործիքակազմն անհամատեղելի է եկեղեցու շրջանակներում, որովհետև եկեղեցին իր սահմանադրությամբ է ղեկավարվում: Եկեղեցին չի ղեկավարվում երկրի սահմանադրությամբ»,-նշեց նա:

Գևորգ սրբազան Սարոյանն անդրադարձավ նաև Կորյուն աբեղա Առաքելյանի այն հայտարարությանը, թե հոգևորականների ներսում իրեն աջակցողներ կան. «Իրենք շատ են բարձրաձայնում, որ շուտով իրենց կմիանան եպիսկոպոսներ, ես անձամբ հակված չեմ հավատալու, որ ներսից կան եպիսկոպոսներ, որոնք աջակցում են այս շարժմանը: Ես չեմ կարծում, որ որևէ եպիսկոպոս այդքան անհեռատես և անխոհեմ մոտեցում կդրսևորի այս խնդրի վերաբերյալ»:

Սարոյանն ամեն դեպքում մտածում է, որ կա ուղղորդում: Ըստ նրա՝ շարժման անդամների գործողություններից տպավորություն է ստեղծվում, թե նրանք ամեն օր գնում են աշխատանքի:

«Կաթողիկոսի հրաժարականը պահանջը ոչ թե պետք է լինի փողոցային ցույցերի միջոցով, այլ հատուկ ճանապարհային քարտեզով, որով պետք է անցնի հարցը: Անգամ եպիսկոպոսների ժողովը չի կարող պահանջել կաթողիկոսի հրաժարականը, որովհետև կաթողիկոսն ընտրվում է ազգային եկեղեցական ժողովի կողմից»,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ