25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այսօր մեր փողոցներում ամենաանկարգ վարորդները տաքսիստներն են. Խ. Հարությունյան

Եթե Հայաստանում չլինի արագաչափ, նշանակում է՝ ով ոնց ուզի, պետք է քշի՞: Նման հարցադրումով այսօր՝ ԱԺ-ում հանդես եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ ՃՈ տուգանքները համաներելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ:

«Պետությունը պետք է վերանայի տուգանքների չափերը, բայց նաեւ պետք է առանձնանցի այն տուգանքները, որ եթե 1,2,3 անգամ խախտումը կրկնվելուց հետո 4-րդտը պետք է լինի մարդուն վարորդական իրավունքից զրկելը: Այ էդ ժամանակ մարդիկ կհասկանան, որ չի կարելի խախտում կատարել»,-ասաց հարությունյանը՝ առաջարկելով կառավարությանը ՃՈ տուգանքների համաներմանը զուգահեռ նախաձեռնել նաեւ այդ քննարկումները:

«Այսօր մեր փողոցներում ամենաանկարգ վարորդները տաքսիստներն են: ՃՈ տուգանքների պարտքի մեջ մոտ 70-80 տոկոսի պարտքի տերերը տաքսիստներն են: Ես կարծում եմ, որ քննարկման առարկան պետք է լինի հենց սա, այլապես փողոցներում երթեւեկության նորմալ կանոններ չենք կարողանա հաստատել»,-ընդգծեց Խոսրով Հարությունյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ