29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ընդհանուր քննարկման հարց է, մի՛ շինեք Հայոց հարց. Ս. Միքայելյան

Без названия (2)

«Ընդհանուր քննարկման հարց է, մի՛ շինեք Հայոց հարց: Ամեն մեկն իր մասնաբաժինն է ունեցել, չեն թռել իշխանությունների գիրկը: Բազմիցս հանդիպել ենք, խոսել ենք, հիմա քննարկվում է՝ ընդհանո՞ւր կգնանք ընտրությունների, թե՞ առանձին-առանձին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հարցին, թե արտահերթ ընտրությունների դաշինքո՞վ են մասնակցելու, թե՞ առանձին կուսակցություններով:

«Մենք ճամփա ենք անցել, Հանրապետական չենք, որ մեքենայի դուռը բացեն, մեկին բրթեն-դուրս գցեն: Մենք մենակ չենք, մեր հետ ժողովուրդն ա»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ հեղափոխությունն իրենք են արել և ժողովուրդը, որն էլ այժմ պետք է գնահատական տա ու ձայն տա:

Հակադարձելով ԲՀԿ-ականներին՝ Ս.Միքայելյանը վստահություն հայտնեց, որ արտահերթ ընտրությունների ժամանակ իրենք են լինելու մեծամասնություն. «Մենք ավելի շատ հիմքեր ունենք, որովհետև ՔՊ-ն արեց թավշյա հեղափոխությունը»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ