28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Միայն խաղաղ լուծում կարող է առաջարկվել ԼՂ բնակչությանը. Ֆրանսիան հավատարիմ է իր դիրքորոշմանը

62.thumb

«Ֆրանսիան մանրակրկտորեն կատարում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք բխում են միջազգային օրենքներից՝ ընդհանրապես չմատակարարել զենք -զինամթերք, որոնք, որ կարող են օգտագործվել Արցախում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիզոր դեպան Ջոնաթան Լաքոթը՝ անդրադառնալով 2 օր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությանը, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգոն:

Դեսպանը հիշեցրեց, որ այս տեղեկությունն ստանալուն պես անմիջապես դեսպանատունը հերքում տարածեց, որտեղ եւս մեկ անգամ հստակեցվեց Ֆրանսիայի դիրքորոշումն այս հարցում:

Անդրադառնալով նախօրեին Բրյուսելում կայացած Մամեդյարով-Մնացականյան հանդիպմանը եւ այդ ֆոնին  սահմանին ադրբեջանական զինուժի ու տեխնիկայի կուտակումներին, դեսպանը ասաց, որ այդ հանդիպումը ցանկալի ու սպասված էր:

«Այստեղ ևս Ֆրանսիան իր որդեգրած դիրքորոշմանը հավատարիմ է: Այս հակամարտությունը չի կարող ունենալ ուժային լուծում եւ միայն խաղաղ ճանապարհով լուծում կարող է առաջարկվել Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությանը»,-շեշտեց դեսպանը՝ ընդգծելով, որ այս  միտքը հայտնեց նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ՀՀ վարչապետ  Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Ջոնաթան Լաքոթն ասաց, որ պատկերացնում է՝ որքան ծանր է այս հակամարտությունը հայ հասարակության ու հատկապես այն ընտանիքների համար, որոնց զավակները ծառայության մեջ են:

Անդրադառնալով բանակցային գործընթացին Արցախի ներգրավման խնդրի ու այդ կապակցությամբ վարչապետ Փաշինյանի հայտնի հայտարարության վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշմանը, դեսպանը նշեց. «Ֆրանսիան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կապված է բանակցային գործընթացի առաջխաղացման հետ, բայց խոսքը վերաբերում է մի գործընթացի, որին մասնակցում են շատ կողմեր եւ ձեւաչափի հետ կապված բոլոր կողմերը պետք է ընդհանուր հայտարարի գան»:

Ջոնաթան Լաքոթը հավելեց, որ համանախագահները հունիսին այցելել են տարածաշրջան եւ ծանոթացել կողմերի դիրքորոշումներին: Նա նշեց, որ նախօրեին Բրյուսելում կայացած արտգործնախարարների հանդիպումը գործընթացի շարունակականության տեսանկյունից կարեւոր էր:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ