28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե կա վստահության դեֆիցիտ ժողովրդի կողմից, մարդիկ պետք է հեռանան

տարոն-մարգարյան

Տարոն Մարգարյանի հրաժարականի պատճառն ինձ համար պարզ է․ եթե կա վստահության դեֆիցիտ ժողովրդի կողմից, մարդիկ պետք է հեռանան։ Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցություն անդամ Ենոք Ազարյանը։

«Ժողովրդի կողմից կար անվստահության դեֆիցիտ, բոլորս ականատես էինք դրան»,- նշեց ավագանու անդամը։

Ենոք Ազարյանի խոսքով՝ խմբակցությունում դեռ չի որոշվել քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու հարցը, այն դեռ պետք է քննարկվի։

Հարցին, թե ավագանու «Հանրապետական» խմբակցությունից ինչ-որ մեկին տեսնում է քաղաքապետի պաշտոնում, Ե․ Ազարյանը պատասխանեց․ «Ես սուբյեկտիվ կարծիքներ չունեմ մարդկանց, անձերի հետ կապված, ինձ համար կարևոր է ավագանու ինստիտուտը և դրա հետագա զարգացումը։ Իսկ ավագանու ինստիտուտը Հայաստանում կայացած չէ»։

Ենոք Ազարյանը շարունակեց. «Եթե ինչ-որ մի տեղ կա վստահության պակաս, անկախ նրանից դա ինչ կուսակցություն է կամ ինչ անհատ է, պետք է գիտակցի, հնարավորություն ստեղծի՝ նոր ընտրություններ անցկացնելու և փոխարինողների համար»,- ասաց Ենոք Ազարյանը։

Ճշտող հարցին, թե կողմ եք արտահերթ ընտրություններին, ավագանու անդամը պատասխանեց․ «Ինձ համար ընդունելի է վստահության քվեն, որը կլինի բարձր»։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ