29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ և լեհ ժողովուրդների բարեկամության հիմքը քրիստոնեական արժեքներն են. Է. Շարմազանով

5.thumb

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը hայ-լեհական կապերի ամրապնդման և Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ հատուկ բանաձև ընդունելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար Լեհաստանի Հանրապետության սենատոր Յան Ժարին և Սեյմի պատգամավոր Թադեուշ Վոժնիակին հուլիսի 11-ին Վարշավայում հանձնել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալներ: 

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: 

Էդուարդ Շարմազանովը կարևորել է հայ և լեհ ժողովուրդների դարերի քննություն անցած բարեկամությունը և երախտագիտություն հայտնել լեհերին՝ հայ համայնքի նկատմամբ հարյուրամյակներ շարունակ ցուցաբերած բարեկամական վերաբերմունքի համար: 

«Հայ և լեհ ժողովուրդների բարեկամության հիմքում ընկած են նախևառաջ քրիստոնեական արժեքները, և մենք՝ որպես քրիստոնյա երկու պետությունների պատգամավորներ, պետք է պահպանենք ու զարգացնենք այդ արժեքները»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

 
 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ