25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանի շռայլ կառավարությունը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրճատումների, օպտիմալացումների, պետական միջոցները խնայելու մասին հայտարարած խանությունը վարվում է ճիշտ հակառակը:

Մեծ անձնակազմով անիմաստ գործուղումներ, անթիվ, անհամար խորհրդական-օգնականներ՝ սա ենք տեսնում առայժմ:

Իսկ երբեմն այդ նշանակումներն այնպիսի աբսուրդի են հասնում, որ անգամ իշխանության ներկայացուցիչներին են զարմացնում:

Օրինակ՝ գործադիրում տարակուսած են, թե ինչու է Հայաստանի ամենափոքր մարզում՝ Վայոց ձորում, 3 փոխմարզպետ նշանակվել, երբ նախկինում ամենաշատը երկու փոխմարզպետ է եղել, իսկ ՏԻՄ որոշ պաշտոնյաների գնահատմամբ՝ անգամ 1 պաշտոնյաների գնահատմամբ՝ անգամ 1 փոխմարզպետն այդտեղ բավարար է:

Մեծ մարզերը երկու փոխմարզպետ կարող են իրենց թույլ տալ:

Փոխմարզպետներից մեկը Նանե Ասատրյանն է, մյուսը՝ Ռազմիկ Տոնոյանը, երրորդը՝ Գևորգ Ավագյանը: Նրանց կենսագրությունները դեռ կայքում տեղադրված չեն, թեև նշանակումից մոտ մեկ շաբաթ ժամանակ է անցել: Առաջին 2-ը ՔՊ անդամ են, իսկ Գևորգ Ավագյանը ԲՀԿ-ից է:

«Նիկոլ Փաշինյանը մի ձեռքով այլ կուսակցությունից մարզպետ է նշանակում, մյուս ձեռքով իր կուսակցությունից փոխմարզպետներ, հակակշռելու համար»,-ասաց մեր աղբյուրը»-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ