25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե «Սորոսը» մտել է Էջմիածին, մեր հարցը լուծված է

Այսօր մի աբեղա որոշել է վեհափառին անվանել սատանա, սատանան ինքն է և իր բոլոր մտերիմները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

«Հիմա ձեռք է բարձրացվում մեր հավատի վրա: Ես գիտեմ, թե որտեղից եք սնվում: Մենք եվրոպական ստանդարտներին նմանվելու համար ազատություն տվեցինք այն բոլոր մարդկանց, որոնք կարող են նաև ունենալ ուրիշ մոտեցումը դեպի հավատը: Բայց դա չպետք է  վերաբերի սատանիստներին»:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ հոգևորականների շարժումն ուղղորդվում է բոլոր այն ուժերի կողմից, որոնք ցանկանում են ոչնչացնել Հայաստանը:

«Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին շատ բան կիմանանք «Սորոսի» ֆինանսավորման մասին: ոչ մի բան պատահական չի լինում, եթե «Սորոսը» մտել է եկեղեցու բակ, Արցախ, մեր հերն անիծվեց: Եթե «Սորոսը» մտել է Էջմիածին և ուզում է դիրքեր գրավել, մեր հարցը լուծված է:

Գուրգեն Եղիազարյանը հիշեցնում է, որ հոգևորականները նախկինում չեն բարձրաձայնել ոչ մի դեպքի առիթով և միայն հիմա են խոսում:

«Մարտի 1-ին, երբ երեխաները կոտորվում էին ու վազեցին Սուրբ Սարգիս եկեղեցի, փակեցին  եկեղեցու դռները, մնացին դրսում, գնդակի տակ: Այս աբեղաներով մի ծպտուն չհանեցին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ