18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Քնի պակասը կարող է նաև կաթվածի հասցնել

Մեզանից շատերն են երեկոյան ժամերին շարունակ պտտվում անկողնում և ոչ մի կերպ չեն կարողանում քնել: Իսկ մասնագետները հիշեցնում են, որ ոչ բավարար որակյալ և ոչ բավականաչափ քունը կարող է առաջացնել շատ կարևոր խնդիրներ:

Մի շարք փորձեր ապացուցում են, որ ոչ լիարժեք քունը ծայրահեղ անբարենպաստ ազդեցություն է թողնում աշխատունակության և ուշադրության վրա: Նույնիսկ եթե քունը սովորականից ժամուկեսով պակասում է, հաջորդ օրվա ուշադրության մակարդակն իջնում է մոտ մեկ երրորդով:

Քնատությունը թուլացնում է հիշողությունը, ինչպես նաև` մտածելու և տեղեկությունն ընկալելու ունակությունը, ավելին` զգալի չափով մեծանում է արտադրական վնասվածք ստանալու վտանգը: Քնի երկարատև պակասը շնչառության խախտումից կարող է վերածվել զարկերակային բարձր ճնշման, ինֆարկտի ու կաթվածի:

Մասնագետներն առաջարկում են հետևել քնի հիգիենային, այսինքն` վերահսկել բոլոր այն գործոնները, որոնք կարող են ազդել հանգիստ քնի վրա:

Ընդհանրապես, քնի որակը մեծապես կախված է 4 հիմնական գործոններից` օրվա ռիթմ, տարիք, սթրեսաբեր գործոններ, սոցիալական և ուժերը վերականգնող նյութեր, ինչպիսիք են նիկոտինը, ոգելից խմիչքը, կոֆեինը: Ինչ վերաբերում է օրվա ռիթմի ճիշտ պահպանման կարևորությանը` քնի քանակից ու որակից բացի, ոչ պակաս կարևոր գործոն է այն, թե օրվա որ մասն է հատկացվում քնին: Որքան համաչափ և կայուն է օրվա ռիթմը, այնքան լավ է քունը: Քսանչորսժամյա ցիկլի խանգարումը, օրինակ` օրվա ընթացքում ննջելը, սովորական քնի ժամի խախտումը և համակարգչի մոտ քնից առաջ արթուն մնալը, կարող է գիշերային քնի հետ կապված խնդիրներ առաջացնել:

Ինչ վերաբերում է գիշերային քնի խանգարման պարագայում տարիքի նշանակությանը` քառասուն տարեկանից հետո մարդու քունը փոխվում, ավելի մակերեսային է դառնում, այդ իսկ պատճառով երիտասարդության շրջանի հետ համեմատած` հաճախակիանում են գիշերային արթնացումները: Դրանք թեև քնի որակի վրա ուղղակիորեն չեն ազդում, բայց համագործակցում են նյարդային համակարգը գրգռող այլ գործոնների հետ:

Իսկ ընդհանրապես, եթե այս ամենին հետևելով հանդերձ, անքնության եք մատնվել` փորձեք ընթերցանությամբ զբաղվել կամ լոգանք ընդունել, սակայն ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում պառկել և հետևել ժամացույցի սլաքներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ