20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նիհարել են ուզում գրեթե բոլորը՝ անկախ քաշից

Մի քանի խորհուրդ ավելորդ քաշից տառապողներին:

Նիհարելու խնդիրն իսկապես չափազանց տարածված և արդիական խնդիր է նույնիսկ այսօր՝ անկախ տարատեսակ դիետաներից ու հազարավոր «բուժումներից»: Դժվար է գտնել գոնե մի աղջկա, որ չի ուզում նիհարել:

Ասել, թե կոնկրետ ինչով է պայմանավորված ավելորդ քաշի ձեռքբերումը դժվար է, քանի որ տարբեր գիտնականներ տարբեր կերպ են հիմնավորում երևույթը, սակայն մի բան բժիշկները խորհուրդ են տալիս հստակ գիտակցել` նիհարելը երկարատև կենսաբանական գործընթաց է, որն օրգանիզմից պահանջում է անհրաժեշտ ժամանակ և ռեսուրսներ, այնպես որ արագ նիհարելու մասին խոսք լինել չի կարող, սա ոչ միայն վնասակար է, այլև տևական լինել չի կարող:

«Արագ նիհարելու դեպքում օրգանիզմում չափից ավելի արագ կատարվող նյութափոխանակությունը կարող է հանգեցնել բազում խանգարումների և առողջական խնդիրների: Այս հարցում ամենակարևորն առողջ ապրելակերպն է, որը ենթադրում է ոչ միայն ճիշտ սնվելը, այլև նյարդային համակարգի հավասարակշիռ վիճակի պահպանումը, օրգանիզմի ճիշտ կոփումը»,-ասում է բժիշկ-դիետոլոգ Արինա Խաչատրյանը:

Արինա Խաչատրյանի խորհուրդները, որոնք այսօր կներկայացնենք, հնարավոր է շատերին օգնեն ազատվել ավելորդ քաշից, սակայն մինչ այդ մեջբերենք ավելորդ քաշի դեմ պայքարի վերջին 2 հայտնագործությունները:

Առաջինը բրիտանացի գիտնականների՝ առանց հատուկ սննդակարգի և ֆիզիկական վարժությունների ավելորդ քաշից ազատվելու պարզ միջոցն է։

Համաձայն այս մեթոդի՝ ակտիվ մտավոր աշխատանքը` խաչբառեր, գլուխկոտրուկներ ու տրամաբանական խնդիրներ լուծելը, ավելորդ քաշի դեմ պայքարի լավագույն միջոցներից է: Բանն այն է, որ ինտելեկտուալ գործունեության համար ուղեղը բավականին շատ կալորիա է պահանջում։ Աշխատանքի ժամանակ գլխուղեղն արտադրում է մոտ 1 մլն նյարդային ազդակներ, ինչի համար անհրաժեշտ է էներգիա ծախսել. տեղի է ունենում կալորիաների, գլյուկոզայի և թթվածնի սպառում։ Մեկ րոպեի ընթացքում գլխուղեղը սպառում է 0,1 կալորիա, իսկ մտավոր աշխատանքի ժամանակ այդ թիվը հասնում է 1,5 կալորիայի։

Իսկ ահա Նիգերիայի գյուղատնտեսության ինստիտուտի գիտնականները գտել են նիհարելու մեկ այլ միջոց: Դա ոլոռն է, որն Աֆրիկայում անվանում են աղքատների կերակուր:

Պարզվում է՝ ոլոռը 25 տոկոսով բաղկացած է սպիտակուցներից, նրանում մեծ է վիտամինների, կալցիումի, երկաթի և ցինկի առկայությունը, իսկ մասնագետների դիտարկումներով, ոլոռ օգտագործողները մեկ ամսում նիհարում են մինչև 6 կգ-ով:

Ինչ վերաբերում է բժիշկ-դիետոլոգ Արինա Խաչատրյանի խորհուրդներին, նա առաջին հերթին խնդրում է համոզվել այն բանում, թե արդյո՞ք ձեր քաշի դեպքում անհրաժեշտ է նիհարել, ունե՞ք իրականում ավելորդ քաշ, թե՞ ոչ: Այն հաշվարկվում է հետևյալ կերպ` մարդու քաշը (կիլոգրամներով) բաժանվում է մարդու հասակի (մետրերով) վրա: Այնուհետև ստացվածը եթե.

• սկսած 18,5 մինչև 24,9 – նորմալ քաշի ցուցանիշ է
• սկսած 25 մինչև 29,9- ավելորդ քաշի ցուցանիշ է
• 30 ավել- մարդը տառապում է ճարպակալությամբ
• 40 ավել – ցույց է տալիս, որ մարդը տառապում է վերջին աստիճանի ճարպակալությամբ, որը 50-150%-ով մեծացնում է մահվան վտանգը և ցանկացած պատճառի հնարավոր վտանգ կարող է դառնալ:

«Ճիշտ սնվելը շատ կարևոր դեր է խաղում նիհարելու և առողջ լինելու գործընթացում: Ուտել կարելի է ամեն ինչ, սակայն չափավոր և բալանսավորված: Կարևոր է հիշել, որ երեկոյան ուտելը խիստ վնասակար է ու բացառում է նիհարելու գործընթացը»,-ասում է բժիշկը և առաջարկում խմել բնական հյութեր կամ մածուն, որոնք նպաստում են օրգանիզմի մաքրմանը ու կտրուկ հրաժարվել կենդանական ճարպերի օգտագործումից՝ փոխարենն օգտվելով բուսական յուղից, որը հեշտությամբ է մարսվում: Իսկ ընդհանրապես.

• Հանեք Ձեր սննդային ռացիոնից սպիտակ հացը, քանի որ այն առաջացնում է ավելորդ խմորումներ և դժվարամարս է: Փոխարինեք այն ավելի կոշտ հացով:
• Աշխատեք սնվել հիմնականում աղցաններով, որոնք առողջարար են, հեշտությամբ են մարսվում ու ավելորդ ճարպային բջիջների ձևավորմանը չեն մասնակցում:
• Խուսափեք շաքարի, կոնֆետեղենի, խմորեղենի չարաշահումից:
• Հիշեք. պետք չէ ուտել մինչև հագենալը, միշտ մի փոքր տեղ թողեք:
• Մոռացեք արագ սննդի՝ տարաբնույթ բուտերբրոդների մասին: Փոխարինեք դրանք ավելի հեշտ մարսման ենթարկվող ապուրներով:
• Սահմանափակեք նաև հեղուկների օգտագործումը: Մեր օրգանիզմի ճարպային բջջանքն ունի մի շատ կարևոր հատկություն. յուրաքանչյուր ճարպային բջջի ճեղքումից արտադրվում է էներգիա և ջուր: Այնպես որ սահմանափակելով հեղուկների օգտագործումը՝ ստիպում ենք ճարպային բջիջներին քայքայվել ու ապահովել օրգանիզմի կողմից հեղուկի պահանջը:
• Շաբաթվա մեջ մեկ անգամ բեռնաթափման օր նշանակեք: Ընդ որում, ընտրեք այնպիսի օր, երբ շատ աշխատելու, ջանք գործադրելու, մտավոր գործունեությամբ զբաղվելու առիթ չի լինում: Շատ օգտակար և արդյունավետ են խնձորով կամ վարունգով բեռնաթափման օրերը:
• Շատ կարևոր նշանակություն ունի նաև ակտիվ կենսակերպի վարումը: Երկար պասիվ վիճակը, նստակյաց կյանքը նպաստում են նյութափոխանակության դանդաղեցմանը և ճարպային շերտի արագ կուտակմանը: Զբաղվեք լողով, պարով, աերոբիկայով, որոնք անպայման դրական արդյունքի կհանգեցնեն: Սակայն սա էլ անպայման կանոնավոր կերպով:

Իսկ բացի այս ամենից` բժիշկը խորհուրդ է տալիս հայտնի դարձած ցորենի թեփը ուտելուց հետո, չնստել և վրայից զտված յոգուրտ խմել կամ էլ մեկ բաժակ թարմ ելակ, ինչը հաճախ է արվում և ընդհանրապես ճիշտ չէ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ