19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Արթուր Աղաբեկյանը խաղացել է հայ ժողովրդի ամենանվիրական թուլության վրա. Ա. Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր «Հենարան»  մամուլի ակումբում ներկայացրեց «Մարտիկ» հիմնադրամում իր հայտնաբերած չարաշահումները:

Վերջինս նշեց, որ «Մարտիկ» հիմնադրամին դիմել է ապրիլյան պատերազմից տուժած երկու եղբայրների՝ Գերմանիայում բուժման նպատակով օժանդակելու համար և ուսումնասիրել է հիմնադրամի գործունեությունը: Ուսումնասիրությունից հետո պարզ է դարձել, որ «Մարտիկ» հիմնադրամի կանոնադրությամբ մայր գումարն անձեռնմխելի է, և այն միայն կարելի է օգտագործել երկրի օրհասական պահերին: Անահիտ Բախշյանը  հիմնադրամից հաշվետվություն է խնդրել, սակայն նրան պատասխանել են, որ ինքը հիմնադրամի անդամ չէ:

Այսպիսով՝ նա դիմել է հիմադրամի անդամ դառնալու համար և պարզել, որ բանկային հաշվեհամարը գրանցված է հայ-խնայ բանկում, որ 2000-ական թվականներից չի գործում: Այսուհետև բարձրացրած աղմուկից հետո նշվել է այլ բանկի հաշվեհամար:

««Մարտիկ» հիմնադրամի հաշվետվությունները տարիներ շարունակ եղել են մի թղթի կտոր, ոչինչ չասող, ոչ մի թափանցիկ հաշվետվություն չի եղել դրված»,-ասաց նա: Բախշյանն ավելացրեց նաև, որ դիմել է դատախազին, բոլոր համապատասխան կառույցներին, բայց ոչ մի արձագանք չի ստացել: Նա ընգծեց, որ իշխանափոխությունից հետո պատասխանը այլ է եղել:

«Արթուր Աղաբեկյանը խաղացել է հայ ժողովրդի ամենանվիրական թուլության վրա, դա բանակի նկատմամբ հայ ժողովրդի ունեցած թուլությունն է»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ