18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք չենք եփել այդ ճաշը, բայց պատրաստ ենք այն վերացնել. Արտակ Զեյնալյան

Վարչական իրավախախտումների համաներման հարցի քննարկմանը հարակից զեկուցող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նախագծի նպատակի խնդիրը բարձրացրեց: Ըստ նրա,  եթե նախագիծն այն մասին է, որ պետությունը ներում է բոլոր այն մարդկանց, որոնք ի վիճակի չեն վճարում կատարելու, ապա այդ սոցիալական հիմքը այնտեղ պետք է երեւա:

Արփինե Հովհաննիսյանը նշում է, որ նախագիծը չի սահմանում այդ չափանիշները:

«Եթե մենք սոցիալական խնդիր ենք լուծում, պետք է հստակ սոցիալական հիմքը երեւա՝ արդյո՞ք այն մարդիկ են, որոնք անհուսալի են ճանաչվել, եթե չէ,  ի՞նչ հիմքով ենք ասում, որ 2018թվականից այս կողմ եկածների մեջ սոցիալական անապահովներ եւ անվճարունակներ չկան»,-եզրափակիչ ելույթում նշեց Արփինե Հովհաննիսյանը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կրկնեց միտքը, թե նմաանատիպ հարցեր միշտ առաջանում են համաներման ժամանակ: «Հհամաներումն այդ հատկությունն ունի, օրինակ բա բարեխիղճ դատապարտյալների հետ ի՞նչ անել»,-նշեց նախարարը:

Արտակ Զեյնալյանը շեշտեց, որ  վարչական տուգանքի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխել: Նրա խոսքով, նոր կառավարությունն այդ ճանապարհով է գնում:  «Այն չի լինելու բյուջեն լցնելու միջոց, մեր կառավարութունը փոխել է այդ քաղաքականությունը, մենք չէ,  որ եփել ենք այդ ճաշը, բայց մենք պատրաստ ենք այն վերացնել»: Զեյնալյանն ասաց, որ ոլորտում լրջագույն փոփոխություններ են նախատեսվում եւ այս նախագիծն այդ փոփոխությունների առաջին քայլն է:

Հիշեցնենք, կառավարությունն առաջարկում է մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 1-ը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներում կիրառել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ