24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը օրակարգում չկա

Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հարցն օրակարգում չէ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում օրակարգում չկա»,- հայտարարել է Հաջիևը:

Բրյուսելում հուլիսի 11-ի երեկոյան սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Հաջիևը նշել է, որ դա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ արտգործնախարարների առաջին հանդիպումն է ՀՀ ԱԳՆ նոր ղեկավարի նշանակումից հետո:

Նա նշել է, որ հանդիպման հիմնական թեման է լինելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, անցկացվելու են համալիր բանակցություններ՝ բոլոր ուղղություններով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ