14 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2018

Սաղ Նազիկն է արել, մարդու գլխին սարքել. Հրապարակ

140414

Հրապարակը գրում է. «ՀՔԾ-ում շարունակում է Մ․ Գրիգորյանի գործի քննությունը: Ամեն ապրանքի համար տասնյակ մարդիկ են հարցաքննվում, ՊՆ բազմաթիվ չինովնիկներ կանչվում։ Օրինակ՝ թիվ 164 դպրոցից ուղարկված օգնության դրվագով հարցաքննվել է ոչ միայն դպրոցի տնօրինությունը, այլեւ օգնությունը նկարահանած, փոխադրումը կազմակերպածները:

«Տուշոնկաների» գործով հարցաքննվող ՊՆ պաշտոնյաները վստահ են, որ այս ամենը սարքել է Նազիկը․ «Այն դրվագով, որով ես հարցաքննվել եմ, այդ օգնությունն ուղարկել ենք ապրիլի կեսին։ Այդ ժամանակ ԵԿՄ-ականներ էին մեկնում, բարձել ենք իրենց մեքենան, ուղարկել։ Թե հիմա տարել են Ղարաբաղ, թե հետ բերել Էջմիածին, չգիտեմ: Բայց Մանվելն ապրիլի 4-ից մայիսի 28-ը Ղարաբաղում էր, վստահ եմ՝ նա տեղյակ չի եղել, թե ինչ կա պահեստներում, սաղ կինն է արել․ իր ագահությամբ պատուհաս է դարձել, մարդու գլխին սարքել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ