19 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2018

ՊԵԿ-ն անցել է նախկին իշխանության գործելաոճին. Առավոտ

old_pek3_701375006

«ՊԵԿ-ն անցել է նախկին իշխանության գործելաոճին՝ մաքսազերծումն իրականացնում է տնտեսվարողների համար անընդունելի և կոռուպցիոն ռիսկերով հսկիչ-գներով մաքսազերծմանը՝ «Առավոտին» ահազանգել են փոքր ու միջին բիզնեսի մի խումբ ներկայացուցիչներ, որոնք պնդում են՝ վերջին օրերին մաքսայինում սկսել են կիրառել ՊԵԿ-ի կամայական հսկիչ-գները, և տնտեսվարողների ներկայացրած հաշիվ-ապրանքագիրը հաշվի չեն առնում:

Այս մի քանի տնտեսվարողները խնդրեցին չհրապարակել իրենց անունները՝ նշելով. «Մի քանի օր սպասենք, եթե տեսնենք, սա համատարած է, ապա, անպայման, մեր անուններով կխոսենք ու հայտարարություն կանենք: Այդ հսկիչ-գները երկար տարիներ բիզնեսի գլխացավանքն են եղել: Մաքսայինը մեր ապրանքը չէր մաքսազերծում ու մաքսազերծման իր «գինն» էր թելադրում: Ուզեինք-չուզեինք՝ ենթարկվում էինք իրենց հսկիչ-գներին, հակառակ դեպքում կամ պիտի կաշառք տայինք, կամ ապրանքը պիտի ամիսներով մնար պահեստում»:
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց՝ մի քանի դեպք գիտի, որ այս օրերին մաքսայինը հսկիչ-գներով է մաքսազերծումն իրականացնում, մինչդեռ նոր կառավարությունը վստահեցրել էր՝ պետք է բացառեն հսկիչ-գների կիրառումը. «Փաստորեն, ՊԵԿ-ը չի բացառել, և սա մի ահազանգ է, որով ցույց են տալիս՝ շարունակում ենք հին ձևով աշխատել: Սրա հետևանքը հետո կերևա»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ