29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք էլ կառչած չենք մեր աթոռներից, բայց հիմա հո չեմ թողնելու թաղամասն ու փախչեմ. Դավթաշենի ղեկավար

ruslan_baghdasaryan.thumb

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը չի շտապում հրաժարականի դիմում ներկայացնել: Tert.am-ի հետ զրույցում նա ասաց, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի դիմումից հետո բոլոր վարչական շրջանների ղեկավարները դարձել են ժամանակավոր պաշտոնակատարներ. «Թող նոր քաղաքապետն ընտրվի, ընտրվելուց հետո, եթե իմ փոխարեն կնշանակի այլ մարդու, ես շատ բարեխղճորեն կհանձնեմ ամեն ինչը: Երբ որ կգան նոր մարդիկ, այն ժամանակ էլ… մենք էլ կառչած չենք մեր աթոռներից, բայց կարո՞ղ է՝ թաղամասը պետք է անտեր թողնենք: Հոմ չեմ թողնելու թաղամասն ու փախչեմ»,- նշեց Ռուսլան Բաղդասարյանը:

– Պարոն Բաղդասարյան, Դուք հետևելո՞ւ եք Տարոն Մարգարյանի օրինակին:

– Այսպես ասեմ, նոր քաղաքապետը կգա, կնշանակվի կամ կընտրվի, այդ դեպքում իրենք կգան, հիմա հո չեմ թողնելու թաղամասն ու փախչեմ:

 – Ուղղակի Ձեր թիմի ղեկավարը որ հրաժարական է տալիս…

– Հասկացանք, բայց ամբողջ աշխատակազմը հրաժարական չի տալու և թաղամասը թողնի անտեր: Երբ որ կգան նոր մարդիկ, այն ժամանակ էլ… մենք էլ կառչած չենք մեր աթոռներից:

– Այսինքն, Դուք էլ պատրաստ եք հրաժարվել համայնքի ղեկավարի պաշտոնից, բայց դեռ նպատակահարմար չեք համարո՞ւմ:

– Դա հրաժարական չէ, երբ քաղաքապետը հրաժարական է տալիս, մենք դառնում ենք ժամանակավոր պաշտոնակատարներ: Հիմա ես ժամանակավոր պաշտոնակատար եմ: Երբ նոր քաղաքապետը գալիս է, մենք կա՛մ վերանշանակվում ենք, կա՛մ այլ մարդ է գալիս: Կլինի նոր քաղաքապետը, ըստ այդմ կորոշվի: Հիմա աշխատանքները շարունակվում են: Եթե նշանակվի նոր մարդ, նոր կհանձնեմ թաղամասը, հանձնում, ընդունում կանենք, կգնամ:

– Եթե չեմ սխալվում, երեկ Դուք քաղաքապետարանում հանդիպում եք ունեցել Տարոն Մարգարյանի հետ, ի՞նչ քննարկում եք ունեցել:

– Քննարկում չենք ունեցել, ուղղակի Տարոն Մարգարյանը մեզ շնորհակալություն էր հայտնում համատեղ աշխատանքի համար:

– Համայնքների ղեկավարների կողմի՞ց է ընդհանուր որոշում կայացվել, որ պետք է շարունակեք աշխատել:

– Ընդհանուր որոշում չկա: Կոնկրետ իմ որոշումը ես կայացրել եմ ինքնուրույն: Թող նոր քաղաքապետն ընտրվի, ընտրվելուց հետո, եթե իմ փոխարեն կնշանակի այլ մարդու, ես շատ բարեխղճորեն կհանձնեմ ամեն ինչը: Այդ ժամանակ նոր կգնամ, հիմա հո չեմ թողնելու փախչեմ: Դավթաշեն վարչական շրջանում 40 հազար բնակչություն ունենք, այս մեկ կամ երկու ամսվա ընթացքում հազարավոր խնդիրներ կարող են առաջանել: Ես այդ նույն թաղամասի բնակիչ եմ, իմ թաղամասի բնակիչների աչքերին ինչպե՞ս եմ նայելու:

– Համայնքում դեռ շատ ծրագրեր ունե՞ք իրականացնելու: Կա՞ն ծրագրեր, որոնք կիսատ են և մտավախություն ունեք, որ չեք հասցնի իրականացնել:

– Կիսատ խնդիր ընդհանրապես չունենք: Հենց դրա համար էլ մնում ենք, որ գան և այդ ծրագրերի շարունակականությունը փոխանցենք:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ