19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումն ուղղորդված է Արևմուտքից և ուղղված է անձերի դեմ

Գեղարդի մասունքի հարցով պետք է զբաղվեն իրավապահները, իսկ եկեղեցու առաջնորդին դատապարտելու և նրա հրաժարականը պահանջելու համար լուրջ հիմքեր են պետք: Այսօր  «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Մինչդեռ, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը չի կիսում սոցիոլոգի կարծիքն այն մասին, որ մասունքի հարցով պետք է զբաղվեն իրավապահները, քանի որ, ըստ նրա,  մասունքը նվիրաբերվել է և ոչ թե գողացվել:

«Ավանդույթ է, երբ մասունքները եկեղեցիների մեջ փոխանցում են և թեև այն մեզ մոտ է պահվում, բայց մասունքը միայն հայերինը չէ, այլ ողջ աշխարհի քրիստոնյա ժողովրդինը: Դա գաղտնի չի արվել: 2005 թվականին նվիրաբերվել է, այստեղ ոչ իրավական հիմքեր չկան, գողության հետ սա կապ չունի, ընդհակառակը՝ պետք է մոտեցում ցուցաբերենք, որ բաց ենք, պատրաստ ենք նման արժեքավոր սրբությունները տարածել աշխարհով»,- նշեց նարեկաբույժը:

Բանախոսները համակարծիք էին մեկ հարցում, որ այս շարժումն ուղղորդված է Արևմուտքից և ուղղված է անձերի դեմ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ